Ժողովրդի քվեն ստացածները պարտավոր են հարգել ՀՀ օրենքը, Հունիսի 14-ին հրապարակավ դատապարտել խորհրդային բռնաճնշումները, հիշել խորհրդային դահիճների ձեռքով զոհ գնացածներին․ հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով «Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին ՀՀ օրենքը, հայ ժողովրդի ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համատեղ ջանքերում,

Խոնարհաբար խնդրում է անկախության և ժողովրդավարության ջատագովներին մարդասիրական խիզախություն ցուցաբերել և Հունիսի 14-ին այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով սպանված, բռնադատված, աքսորված ու հալածված հարյուր հազարավոր հայերի անմար հիշատակին։

ՊԿ-ն Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր է այցելելու հունիսի 14-ին, ժամը 11-ին։

ՊԿ-ն ընդգծում է, որ ժողովրդի քվեն ստացածները պարտավոր են հարգել ՀՀ օրենքը, Հունիսի 14-ին հրապարակավ դատապարտել խորհրդային բռնաճնշումները, հիշել խորհրդային դահիճների ձեռքով զոհ գնացածներին՝ Չարենցին, Բակունցին, Խորեն Ա-ին, ժողովրդի ազատության համար պայքարի բոլոր նահատակներին։


Պահպանողական կուսակցություն

13.06.2026թ.
Երևան

Share this content: