Ողջու՛յն,

Դուք գտնվում եք Պահպանողական կուսակցության պաշտոնական կայքում:

Կայքի այցելուները տեղեկություններ են ստանում ոչ միայն Պահպանողական կուսակցության պատմության և գործունեության վերաբերյալ, այլև՝ ընդհանուր առմամբ, ծանոթանում են Հայաստանին և այստեղ ընթացող քաղաքական և հասարակական գործընթացներին:

Դրանից բացի՝ այցելելով Պահպանողական կուսակցության պաշտոնական կայք, Դուք, ցանկության դեպքում, հնարավորություն կստանաք անձամբ մասնակցել կուսակցության գործունեությանը, ինչպես նաև անձնական ներդրում ունենալ նախատեսվող միջոցառումների նախապատրաստման ընթացքում:

Կայքի ցանկացած այցելու շատ թանկ է մեզ համար: Մենք խորապես գիտակցում ենք յուրաքանչյուրիդ կարևորությունն ու նշանակությունը և հարգում ենք Ձեզ:

Այցելեք Պահպանողական կուսակցության կայք, իրազեկված եղեք և հետևեք իրադարձությունների զարգացմանը:

Աստված Ձեզ պահապան: