Դեպի Արևմուտք դիրքորոշման փոփոխությունը կանխում է պատերազմի հավանականությունը․ Հայկ Միրզոյան

Oragir.News-ի հետ զրույցում Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանն անդրադարձավ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կազմակերպելու հարցով Երևանում կազմակերպված համաժողովին ՔՊ-ի չմասնակցնելու, ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի թեման որպես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից շեղման միջոց դիտելու և ԵՄ-ի անդամակցության դեպքում Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից խուսափելու վերաբերյալ հարցերին։

Միրզոյանը նշեց, որ իշխանությունների դեմ ճնշում կգործադրվի, հանրաքվե անցկացնելու պահանջով, և դրան կնպաստի հանրային լայն շրջանակների մասնակցությունը։

Միրզոյանը նաև ասաց, որ ԵՄ-ի ադամակցության հանրաքվեն և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգերը, մեծ հաշվով՝ իրար հետ կապ չունեն։

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի ԵՄ-ի անդամակցության դեպքում հնարավո՞ր է Ադրբեջանի ագրեսիայից խուսափել, Հայկ Միրզոյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշման ցանկացած փոփոխություն դեպի Արևմուտք կանխում է պատերազմի հավանականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ Oragir.News,20․06․2024թ

Share this content: