Հայաստանն իր պետական սահմանները պետք է ինքնուրույն վերահսկի. Հայկ Միրզոյան. Oragir.News․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանն է։

Oragir.News,-ը Հայկ Միրզոյանի հետ զրուցել է Հայաստանում մեկնարկած Սրբազան շարժման, իշխանափոխության հասնելու տարբերակների, ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր երկրի հետագա անդամակցության և մի շարք այլ առանցքային հարցերի վերաբերյալ։

Պահպանողական կուսակցության նախագահը զրույցի ընթացքում շեշտեց՝ որ Հայաստանից պետք է դուրս բերվի նաև ռուսական ռազմաբազան, ինչպես նաև չհամաձայնեց հաճախ հնչող այն պնդումների հետ, որ ռուսական ռազմական կոնտինգենտը դուրս բերելուց հետո Թուրքիան կարող է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք։ Նրա համոզմամբ՝ հարատև խաղաղության համար Հայաստանին իրական անկախություն է անհրաժեշտ։

«Մեր նպատակը Հայաստանն անկախացնելն է, մենք որևէ հակառուսական, կամ հակարևմտյան դիրորոշում չունենք։ Մենք ռուսական զորքերի դուրսբերումը պայմանավորում ենք ոչ թե ռուսների նկատմամբ ինչ-որ հակամարտություն սրելու պայմանով, այլ Հայաստանի անկախության ցուցիչը բարձրացնելով։ Այս պարագայում մենք ոչ թե ասում ենք ռուսները դուրս գան, այլ ասում ենք մեր տարածքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը, պետք է պահի Հայաստանը»,- ասաց Պահպանողական կուսակցության նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Oragir.News, հեղինակ՝ Դավիթ Գույումջյան, 06․06․2024թ

Share this content: