Նոյեմբերի 4-ին Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը զրուցել է Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով կազմակերպված նստացույցի մասնակից, ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանի հետ՝ վերջինիս հրավերով։
Կարեն Հեքիմյանն անդրադարձել է Պահպանողական կուսակցության ստեղծման պատմությանը, զուգահեռներ անցկացրել 1988-1991 թվականներին քաղաքական ուժերի հարաբերակցության, պայքարի թիրախների, հաջողությունների և ներկա իրավիճակի ու խնդիրների միջև։
Զրուցակիցները քննադատել են իշխանություններին քաղաքական դրդապատճառներով իրականացվող բռնաճնշումների համար, ընդգծել, որ իշխանությունները հակաժողովրդավարական քայլեր անելիս օգտվում են հանրության պասիվությունից։
Կարեն Հեքիմյանը նշել է, որ քաղաքական հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ստեղծագործ մոտեցումներ կիրառել և մեծ ուշադրություն դարձնել երեխաների արժեքահեն կրթությանը։
Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհաքաղաքական թեմաների վերաբերյալ իշխանությանների ոչ համարժեք դիրքորոշմանը։ «Իմ կարծիքով՝ իշխանություններն ընդհանրապես ոչինչ չեն ուզում անել։ Նրանք իներցիայով իշխանություններ են։ Նրանց հետաքրքրում է բացառապես իրենց իշխանության մնալը», ասել է ՊԿ նախագահ։ Նա մատնացույց է արել, որ իշխանություններն անկլավների թեմային անդրադառնալիս, նշում են ադրբեջանական պահանջները, բայց ստվերում են թողնում Արծվաշենի հարցը։
Զրուցակիցներն անդրադարձել են Պահպանողական կուսակցության և ԱԺԲ-ի միջև ձևավորված գործակցությանը, հույս հայտնել, որ այն հեռանկար կունենա։
ՊԿ լրատվական կենտրոն
Share this content: