Բարիք ստեղծողը (նախագիծ)

Բարիք ստեղծողը (նախագիծ- Ն2)

Եթե քաղաքացիական հասարակությունում
 ազգի, ժողովրդի, մի քիչ էլ վաղվա մասին մտածողներ կան,
ապա այսօր կարող են ներդրում կատարել
Պահպանողական կուսակցությունում՝
վաղվա իշխանության համար,
վաղվա Հայաստանի համար։

Պահպանողական կուսակցությունը (ՊԿ) խնդիր է դրել hրատարակել մերօրյա  բարիք ստեղծողների հաջողության պատմությունները։

ՊԿ-ն ՀՀ-ում 1000 խոշոր հարկատու ընկերություններին առաջարկում է կազմել իրենց ղեկավարների, առաջնորդների հաջողության պատմությունները և հրատարակել դրանք՝ գործակցելով ՊԿ «Շեմ» հրատարակչության հետ։

Իրավիճակը
1991-ից ՀՀ-ում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, սակայն բազմաթիվ քաղաքացիներ ճնշված են կաստայական բարդույթներով, բարիք ստեղծողներին բաժանում են տեսակների և ատելություն ներշնչում նրանց միջև, մարդկային հարաբերությունները դիտում մարդասիրությունից դուրս, հատվածաբար մեկնաբանում մարդկային, հանրային, քաղաքակրթական արժեքները։

Խնդիրը
Մեր օրերում ապրող բարիք ստեղծողների հաջողության պատմություններով ցույց տալ, թե բարիք ստեղծողն ինչ պատկերացումներ և վերաբերմունք ունի մարդու, պետության, փողի, նախաձեռնության, հարստության, աշխատանքի, արժեքների, առաքինության, սիրո, Աստծո շնորհի, վարպետի, հրաշքի վերաբերյալ։

Երբ հաջողության պատումները կառուցվում են խոստովանության, նոթի, հուշագրության, ակնարկի տեսքով, ապա ընթերցողն այդ պատումի միջոցով ամբողջությամբ տեսնելով հաջողության հասած մարդուն, արժեքային ընդհանրություններ է փնտրում։ Ուստի՝ հաջողության պատմությունները կարող են դրական անդրադառնալ հասարակության վարքաբանության վրա։

Նպատակը՝  ռոմանտիզացնել բարիք ստողծողի ռեալ կերպարը։

Արդյունքները
Երբ հաջողության պատմությունները հարգանք-սեր ներշնչեն բարիք ստեղծողի նկատմամբ, ապա հնարավոր կլինի՝

  • Վերացականորեն վերամիավորել աշխատողներին բարիք ստեղծելու ընդհանուր առաքելության շուրջ։
  • Պարզել աշխատանքային վարքաբանության և մոտիվացիոն խնդիրները։
  • Ձևավորել աշխատանքային ժամանակակից փիլիսոփայություն և արժեբանություն։

Ջատագովությունը
Յուրաքանչյուր գիրքն առանձին կքննադատվի ԶԼՄ-ներում, կկազմակերպվեն ասուլիս-քննարկումներ, շնորհանդեսներ։ Գրքերը, հեղինակի համաձայնությամբ՝ կտրամադրվեն գրադարաններին, կրթօջախներին, գրախանութներին։

Խոչընդոտները
Սոցիալական անտարբերությունը և կաստայական բարդույթները նախագծի իրականացման խոչընդոտններն են։

Բյուջե
Յուրաքանչյուր հեղինակի պատմության հրատարակման համար կատարվում է առանձին նախահաշվարկ և այն համաձայնեցվում հեղինակի (մեկենասի) հետ, կնքվում համապատասխան պայմանագիր։

Իրենց հաջողության պատմությունները հրատարակել ցանկացողները կարող են դիմել ՊԿ քարտուղար, «Շեմ» հրատարակչության տնօրեն Թաթուլ Մկրտչյանին,

հեռ՝ 05529997, էլհասցե՝ tatul.mkrtchyan@gmail.com

ՊԿ քարտուղար, ՊԿ «Շեմ» հրատարակչության տնօրեն  Թաթուլ Մկրտչյան
16․11.202թ.
Երևան

Share this content: