Մենք պիտի մշակենք քաղաքական օրակարգ․ Կարեն Հեքիմյան

Ազատության հրապարակում Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքին «Armenia needs NATO»՝ «Հայաստանը ՆԱՏՕ-ի կարիքն ունի» պաստառներ կային։

Oragir.news-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի մարդը, ով բռնել էր այդ գրությամբ պաստառը․ պարզվեց՝ նա տեղյակ չէր։ Նա նշեց, որ ուղղակի վստահ է, որ Հայաստանն անհապաղ պիտի ՀԱՊԿ-ից դուրս գա, որովհետև դա է մեր երկրի պարտությունների պատճառը։ «Այսօր անկախության տոնն է, բայց այդ մասին խոսելը շատ դժվար է, քանի որ մեր անկախությունը վտանգված է թե ներքին թշնամիների և թե արտաքին թշնամիների կողմից։ Դեռ շատ ճանապարհ ունենք անկախությանը հասնելու համար»,- նշեց իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը։

«Հանրահավաքները չպիտի ինքնանպատակ լինեն։ Ցանկացած միջոցառում պիտի ունենա քաղաքական օրակարգ, որը, ցավոք, այսօր Հայաստանում շատ քիչ ուժեր ունեն»։ Հեքիմյանի խոսքով՝ մենք պիտի նախ հաշվառենք մեր խնդիրները, մշակենք քաղաքական օրակարգ և շարժվենք դրանով։

Share this content: