Առաջիկա ամիսներին կհրավիրվի ՊԿ արտահերթ համագումար ՊԿ նախագահ և ՊԿ խորհուրդ ընտրելու օրակարգով

Քաղվածք Պահպանողական կուսակցության խորհրդի նիստի  

Ն-479 արձանագրությունից

16.08.2022թ., Երևան

2022 թվականի հուլիսի 17-ին, Երևանում կազմակեպվեց Պահպանողական կուսակցության (ՊԿ) խորհրդի արտահերթ նիստ ՊԿ նախագահ Միքայել Հայրապետյանի հրաժարականի կապակցությամբ։ 

ՊԿ խորհուրդն, առաջնորդվելով ՊԿ կանոնադրությամբ, որոշեց

Որոշում Ն-1

Ի գիտություն է ընդունել ՊԿ նախագահ Միքայել Հայրապետյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից և ՊԿ անդամությունից հրաժարվելու մասին դիմումը, ի գիտություն ընդունել նաև ՊԿ նախագահի տեղակալ Զավեն Վարդանյանի՝ ավելի վաղ արած իրազեկումը կուսակցությունից դուրս գալու մասին, ի գիտություն ընդունել նաև ՊԿ մի քանի անդամների բանավոր իրազեկումները ՊԿ-ի շարքերը լքելու մասին, շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել նրանց։

Որոշում Ն-2

Առաջիկա ամիսներին հրավիրել ՊԿ արտահերթ համագումար ՊԿ նախագահ և ՊԿ խորհուրդ ընտրելու օրակարգով։ 

Որոշում Ն-3

Մինչև ՊԿ արտահերթ համագումարը ՊԿ նախագահի լիազորությունների կատարումը ժամանակավոր դնել ՊԿ խորհրդի անդամ, ՊԿ քարտուղար Թաթուլ Մկրտչյանի վրա։ 

ՊԿ քարտուղար,  ՊԿ նախագահի ժ/պ՝                                                ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Share this content: