Երեք կուսակցությունների հայտարարությունը

Արցախում և Հայաստանի Հանրապետության շուրջ ռուս-թուրք-ադրբեջանական խարդավանքները թեժանում են, որը հղի է տարածաշրջանային պատերազմի վտանգով: Ըստ այսմ՝ ՀՀ Կառավարությանն առաջարկում ենք.

1. Անհապաղ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի՝ սադրանքների և հարձակումների հարցով նիստ գումարելու համար:

2. Հայաստանի Հանրապետության անունից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմել առ այն, որ հաշվի առնելով ՌԴ «խաղաղապահ առաքելության» հակասությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, ինչպես նաև ռուսական կողմի ակնհայտ շահագրգիռ կողմնապահությունը՝ միջազգային մանդատով խաղաղապահ զորքեր տեղակայվեն Արցախից մնացած հատվածում և նրա սահմանների ամբողջ երկայնքով:

3. Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ անդամ երկրները բացահայտ ռազմական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցույց տալիս Ադրբեջանին ու նրա բռնապետին՝ ցինիկաբար խախտելով մինչև իսկ ՀԱՊԿ Կանոնադրությունը, սկսել Հայաստանի համար սպառնալիք հանդիսացող և ՀՀ պետական արժանապատվությունն անարգող կառույցից դուրս գալու ընթացակարգ:

4. Անհապաղ սկսել բանակցություններ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կառույցների հետ՝ Հայաստանի համար միակ ընդունելի քաղաքակրթական և անվտանգային այդ կառույցներին անդամակցելու հստակ միտմամբ:

Տիգրան Խզմալյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Միքայէլ Հայրապետեան ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյան ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Share this content: