Քանի դեռ ռուսական զորքը ՀՀ-ում է, ԵՄ անդամ չենք դառնա․ Հայկ Միրզոյան․ Oragir.News

Oragir.News-ն «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել է Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանին։

Նրա հետ խոսել ենք Հայաստանի ԵՄ անդամակցության, Արևմուտքի երկրների Նիկոլ Փաշինյանին աջակցելու, եկեղեցու դեմ արշավի, հոգևորականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման, բազմաթիվ ձախողումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու պատասխանատուների, ներկայիս քաղաքական դաշտում հասարակության համախմբող քաղաքական ուժի գոյություն, 2026-ի խորհրադարանական ընտրություններում մասնակցության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մեզ տանո՞ւմ է ԵՄ, Միրզոյանը պատասխանեց․ «Այստեղ ցանկությունների հարց չէ, քանի դեռ Հայաստանում տեղակայված են ռուսական զորքեր, ռուսական ռազմակայան, Հայաստանը երբևէ, կարծում եմ, ակնհայտ է չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ: Հետևաբար, հարցը այլ տիրույթում է: Արդյnք Հայաստանի ներկայիս իշխանությունն ունա՞կ է հասնել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերմանը: Կարծում եմ, որ ունակ չէ, որովհետև այն պայմանավորվածությունների տիրույթում, ինչին որ հասել ենք վերլուծությունների արդյունքում, հրապարակային տեղեկատվության, հասանելի տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում, տեսել ենք, որ այսօրվա իշխանությունները կաշկանդվածություն ունեն ռուսական զորքերը Հայաստանից դուրսբերելու հարցում»։

Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի թիմն ուզում է նույնն անել, ինչ Նիկոլ Փաշինյանը ուղղակի՝ իրենց ձևով։

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ Oragir.News, 03․11․2025թ

Share this content: