Oragir.News-ն «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել է Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանին։
Նա անդրադարձել է Հայաստանի ԵՄ անդամակցության, Արևմուտքի երկրների Նիկոլ Փաշինյանին աջակցելու, եկեղեցու դեմ արշավի, հոգևորականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման, բազմաթիվ ձախողումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու պատասխանատուների, ներկայիս քաղաքական դաշտում հասարակության համախմբող քաղաքական ուժի գոյություն, 2026-ի խորհրադարանական ընտրություններում մասնակցության և մի շարք այլ հարցերի։
Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մեզ տանո՞ւմ է ԵՄ, Միրզոյանը պատասխանեց․
«Այստեղ ցանկությունների հարց չէ, քանի դեռ Հայաստանում տեղակայված են ռուսական զորքեր, ռուսական ռազմակայան։ Այս իրավիճակում Հայաստանն, ակնհայտ է՝ չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ: Հետևաբար, հարցը այլ տիրույթում է: Արդյnք Հայաստան ներկայիս իշխանությունը ունա՞կ է հասնել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերմանը: Կարծում եմ, որ ունակ չէ, որովհետև այն պայմանավորվածությունների տիրույթում, ինչին հասել ենք վերլուծությունների արդյունքում, հրապարակային տեղեկատվության, հասանելի տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում, տեսել ենք, որ կաշկանդվածություն ունեն այսօրվա իշխանությունները ռուսական զորքերը Հայաստանից դուրսբերելու հարցում»։
Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի թիմն ուզում է նույնն անել, ինչ Նիկոլ Փաշինյանը ուղղակի՝ իրենց ձևով։
Oragir.News, 03.11,2025թ․
Share this content:
