Պահպանողական կուսակցությունը 36 տարեկան է

1989-ի հուլիսի 3-ին Երևանում հիմնադրվեց Հայ Ազգային Երիտասարդական միությունը, որը 1991-ին (Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո) վերակազմավորվեց և գրանցվեց Հայաստանի Ազգային Պահպանողական կուսակցություն, 1998-ից՝ Պահպանողական կուսակցություն։ Հայաստանում գրանցված 3-րդ կուսակցությունն է։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդը շնորհավորում է ՊԿ հին ու նոր նվիրյալներին, համակիրներին, հույս հայտնում, որ միասին, արդյունավետ ու կազմակերպված գործունեության արդյունքում մի օր կհաջողվի շահել ընտրողի վստահությունը, քաղաքականություն որոշել մեր հայրենիքում, իրականացնել անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ, իրական անվտանգություն ու համընդհանուր երջանկություն ապահովել ի շահ պետության և ժողովրդի։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Share this content: