Հայտարարություն
Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է ԱՄՆ պահպանողականներին նախագահական և խորհրդարանական ընտրություններում պարոն Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Լիահույս ենք, որ ՀՀ և ԱՄՆ արժեհամակարգային, քաղաքական և տարածաշրջանային շահերի համադրումը նոր լիցք կհաղորդի հայ-ամերիկան հարաբերություններին՝ ի շահ ՀՀ անկախության և ժողովրդավարության։
ՀՀ իշխանություններին կոչ ենք անում՝ գոնե այս անգամ սթափ գնահատել աշխարհաքաղաքական հնարավորությունները, վստահ սեղմել ԱՄՆ մեկնած ձեռքը և համարժեք քայլերով ապացուցել, որ ՀՀ-ն կարող է դառնալ Ազատ աշխարհի հուսալի դաշնակիցը Հարավային Կովկասում։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
06.11.2024թ.
Երևան
Share this content: