Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններին քաջալերում է ընդունել ԱՄՆ աջակցությունը

Հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը ողջունում է ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը աջակցելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։

Համոզված լինելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն իրապես անկախ սուբյեկտների միջև,

Պահպանողական կուսակցությունը ՀՀ իշխանություններին քաջալերում է՝ չկաշկանդվել ռուսական պայմանավորվածություններով, ցուցաբերել խիզախություն և ընդունել ԱՄՆ աջակցությունը, հիմք դնելով երաշխավորված խաղաղության հաստատման և ռուսական հակաքաղաքակրթական, հակահայկական, գաղութատիրական դարաշրջանի վերջնական վախճանի։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
23.10.2024թ.
Երևան

Share this content: