Պատերազմը քաղաքական հարթությամբ կանխելն առանց սահմանազատման էր հնարավոր․ Հայկ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը Factor.am-ին ըված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանից ռուսական զորքերի մասնակի դուրս բերմանը, պատերազմի ռիսկերին, հայ-ռուսական հարաբերությունների վերանայման անհրաժեշտությանը, սահմանազատման խնդրին։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին, Հայկ Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ եթե պատերազմի առաջին օրը ՀՀ իշխանությունները հայտարարեին ՀՀ-ից ռուսական ռազմակայանը հանելու որոշման մասին, ապա նույն օրը պատերազմը կդարարեր, քանի որ պատերազմի լեգիտիմությունը կխլեինք Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքից։

Սահմանազատման խնդրի մասին խոսելով, ՊԿ նախագահը նշեց, որ սահմանազատման միջոցով պատերազմը կանխելու իրավական գործիքակազմն արդյունավետ չէ։ «Պատերազմը քաղաքական հարթությամբ կանխելը առանց սահմանազատման էր հնարավոր։ Ընդամենը՝ պետք էր ռուսական հենակետերը հանել, ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս հրավիրման հարցը բերել օրակարգ»,- ասաց Հայկ Միրզոյանը։

Աղբյուրը՝ Factor.am, հարցազրույցը՝ Ռոբերտ Անանյանի, 21․05․2024թ․

Share this content: