Իշխանությունները դարձել էին սեփական պոպոլիզմի զոհը․ ՊԿ փոխնախագահ Հայկ Միրզոյան

Պահպանողական կուսակցության փոխնախագահ Հայկ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին զրուցել է Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով կազմակերպված նստացույցի մասնակից, ԱԺԲ անդամ Արմինե Սախոյանի հետ՝ վերջինիս հրավերով։

Հայկ Միրզոյանն անդրադարձել է Պահպանողական կուսակցության և ԱԺԲ-ի գործակցությանը, ընդհանուր խնդիրներին, մասնավորապես՝ անկախության շուրջ ջանքերը միավորելու հարցին։

Միրզոյանն մատնանշել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո հետընթաց է արձանագրցել անկախության պաշտպանության հարցում, մասնավորապես՝ երբ «Ազատ, անկախ, Հայաստան» կարգախոսը ձևափոխվեց «Ազատ, արդար, Հայաստան» կարգախոսով։ Ավելին՝ եթե 2020-ի 44-օրյա պատերազմի առաջին օրերին ՀՀ իշխանությունը ակնարկեր ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման մասին, ապա պատերազմը կդադարեր։ ՔՊ-ական իշխանությունը դա չարեց։ Միջազգային հանրությունը Հայաստանն ընկալեց որպես հակաքաղաքակրթական միավոր և չաջակցեց հայ ժողովրդին ազատության համար պայքարում։

Զրուցակիցները քննադատել են իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, պոպուլիզմը, հանրային մոբիլիզացիայի ռեսուրսները ոչ արդյունավետ ուղղորդումը։

«Իշխանությունները դարձել էին սեփական պոպոլիզմի զոհը»,- ասել է Պահպանողական կուսակցության փոխնախագահը, մանրամասնելով, դա է եղել ՔՊ-ական իշխանության սխալների և ազգային պարտությունների պատճառներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Share this content: