Հայաստանում այսօր բռնադառվածների հիշատակի օրն է։ Պահպանողական կուսակցությունն, ինչպես ամեն տարի այս օրը, այնպես էլ այսօր, ծաղկեպսակ է դրել Երևանում բռնադատվածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
Oragir.News-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Հայկ Միրզոյանն ասաց, որ հանրության ուշադրության պակասն այս օրվան պայմանավորված է իշխանությունների անուշադրությունից։ «Կարծում եմ՝ սա պայմանավորված է որոշակի վախերով կամ Սովետական Միությունն իրենց հայրենիքը համարելու փաստով։ Մենք մեր ռեսուրսների չափով հնարավորինս փորձում ենք հանրայնացնել այս օրը, որպես միջոց պայքարելու ինչպես այսօր, այնպես էլ վաղը նման երևույթների դեմ։ Այսինքն, անցյալը գիտակցելու, անցյալից դասեր քաղելու, չարիքի դեմ պայքարելու համար պետք է անպայման գիտակցել, հիշել, իմանալ, թե ինչ է եղել և ինչու»։
Հարցին, թե արդյոք այսօր մենք ունենք բռնադատվածներ, նա նշեց, որ համոզված է, որ այո։
«Առնվազն իրավական գնահատականի մասով մեր պայքարն, ըստ էության, դրա մեջ է, որ լինի ազատ հասարակություն և քաղաքացին կարողանա ազատ արտահայտել իր կամքն ու դիրքորոշումը։ Բայց եթե օրվա իշխանությունները կաշկանդված են արտաքին ճնշումներով, ենթակա են արտաքին ճնշումների, ապա ազատ խոսքն էլի ճնշվելու է դրսից թելադրված ինչ-ինչ պահանջներից, ոչ թե իրավական ընթացակարգերով ու իրավական տրամաբանությամբ»։
Նա նշեց, որ ցավում է, որ ՀՀ իշխանությունները երբևէ այս օրը չեն այցելում այս հուշահամալիր ու չեն արժևերում այս օրը։
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուր՝ Oragir.News, 14.06.2023թ․,
Share this content: