2023թ. հունվարի 8-ին, Երևան քաղաքում տեղի ունեցավ Պահպանողական կուսակցության 12-րդ արտահերթ համագումարը։ Համագումարն ընդունեց 9 (ինը) որոշում, այդ թվում` Բանաձև:
Որոշում Հ-12-1
(«կողմ» 101, «դեմ» 1, «ձեռնպահ» 0)
Պահպանողական կուսակցության 12-րդ համագումարը ՊԿ քարտուղարի հաշվետու զեկույցն ընդունեց ի գիտություն։
—
Որոշում Հ-12-2
(«կողմ» 101, «դեմ» 1, «ձեռնպահ» 0)
ՊԿ 12-րդ համագումարը ընդունեց ՊԿ նոր ծրագիրը։
—
Որոշում Հ-12-3
(«կողմ» 101, «դեմ» 1, «ձեռնպահ» 0)
Պահպանողական կուսացության 12-րդ համագումարը ընդունեց ՊԿ նոր կանոնադրությունը։
—
Որոշում Հ-12-4
(«կողմ» 101, «դեմ» 1, «ձեռնպահ» 0)
Պահպանողական կուսակցության 12-րդ համագումարը ՊԿ խորհրդի անդամներ ընտրեց
Կարեն Հեքիմյանին,
Թաթուլ Մկրտչյանին,
Հայկ Միրզոյանին,
Արամ Խաչատրյանին,
Անահիտ Ներսիսյանին։
—
Որոշում Հ-12-5
(«կողմ» 101, «դեմ» 1, «ձեռնպահ» 0)
Պահպանողական կուսակցության 12-րդ համագումարը ՊԿ նախագահ ընտրեց Կարեն Հեքիմյանին։
—
Որոշում Հ-12-6
(«կողմ» 101, «դեմ» 1, «ձեռնպահ» 0)
Պահպանողական կուսակցության 12-րդ համագումարը ՊԿ նախագահի տեղակալ ընտրեց Հայկ Միրզոյանին։
—
Որոշում Հ-12-7
(«կողմ» 101, «դեմ» 1, «ձեռնպահ» 0)
Պահպանողական կուսակցության 12-րդ համագումարը ՊԿ քարտուղար ընտրեց Թաթուլ Մկրտչյանին։
—
Որոշում Հ-12-9
(«կողմ» 101, «դեմ» 1, «ձեռնպահ» 0)
Պահպանողական կուսակցության 12-րդ համագումարը հաստատեց Պահպանողական կուսակցության 12-րդ արտահերթ համագումարի հետևյալ Բանաձևը.
Դասեր քաղելով ՊԿ՝ ձեռքբերումներով և ձախողումներով լի 31-ամյա պատմությունից, արձանագրում ենք, որ գործը կիսատ է, անելիք կա։ Որքան էլ տխուր է և ցավալի, դեռ չի հաջողվել հայրենիքից դուրս բերել օտար զորքերը, չի հաջողվել վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, չի հաջողվել օրենքը բարձրացնել ամեն ինչից վեր։
Արցախի բռնազավթման, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման, հազարավոր մարդկային կորուստների հետևանքով ստեղծել են մարտահրավերներ, որոնք կհաղթահարվեն, երբ իշխանությունը վերանայի արտաքին քաղաքական, անվտանգային և պաշտպանական հայեցակարգերը։
ՊԿ-ն առաջիկա 1 տարում (մինչև հաջորդ համագումարը) փորձելու է՝
կազմել արտաքին քաղաքական, անվտանգային, պաշտպանական հայեցակարգեր, տնտեսության զարգացման ծրագիր, ընդլայնել արտաքին կապերը, ՊԿ շարքերում ներգրավել գործարարների, պատրաստել հավակնոտ քաղաքական գործիչներ, համախմբել պահպանողական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին, հիմնել լրատվական կայք, մշակել ընտրություններում հաղթելու մարտավարություն։
ՊԿ-ն վերահաստատում է նվիրվածությունը անկախությանն ու ժողովրդավարությանը և ջանք է գործադրելու, որ հայ ժողովուրդն ապրի օրենքի և աշխարհի հետ ներդաշնության մեջ, ապահովվի համընդհանուր բարեկեցություն։
ՊԿ նախագահ ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ
ՊԿ քարտուղար՝ ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
08.01.2023թ.
Share this content: