Պահպանողական կուսակցության հիմնադիր անդամ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ԱԽՔ Գրիգորյան Արմենն ասում է, որ «Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը»:
Լավ, ենթադրենք: Իսկ ի՞նչ է ցանկանում Հայաստանը: Ինչպե՞ս է դրա դեմն առնում: Այդ մասին ԱԽՔ-ը լռում է:
Ի՞նչ եք կարծում. Ռուսաստանն Ուկրաինային, Վրաստանին կամ Էստոնիային չի՞ ցանկանում ինչ-որ բան ստիպել: Իհարկե, ցանկանում է: Տեսեք, թե ինչպես են պատասխանում Ռուսաստանի նմանօրինակ քայլերին այդ պետությունները: Մի մասն արյունով, մյուսը՝ քրտինքով և ուղեղով:
Տրամաբանությունը հուշում է, որ ԱԽՔ-ի նման հայտարարությունից հետո (կամ զուգահեռ) մենք պետք է ականատես լինեինք Ռուսաստանի հանդեպ տոտալ հակադրման գործողություններին: Սակայն, մենք տեսնում ենք, թե ինչպես է (ԱԽՔ-ի հայտարարությանը զուգահեռ) ՀՀ ղեկավարը Ռուսաստանի ղեկավարից նվեր (մատանի) ընդունում»:
Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները ՀՀ բնակչության և աշխարհի հետ երկակի խաղ են խաղում: Իսկ խաղի նպատակն իրենց իշխանությունը հնարավորինս երկար պահպանելն է: Սրանց համար իշխանության ամեն վայրկյանը հազարավոր մարդկային կյանքերից ավելի թանկ է:
Share this content: