Պահպանողական կուսակցության խորհրդի առաջարկով՝ կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի հրավերը և հունիսի 23-ին հանդիպել նրան։
Հանդիպման ընթացքում Մ. Հայրապետյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները.
Ըստ այսմ՝
1. Հայկական օրակարգերը հետայսու պետք է ձևավորվեն Հայաստանում։
2. Հայաստանը պետք է փոխի իր քաղաքակրթական անվտանգային ռելսերը և ձեռնամուխ լինի Ազգային անվտանգության նոր դոկտրինի ընդունմանը։
3. Այս ամենը բխում է հոգևոր ավտանգությունից, որն անտեսված է եղել առ այսօր։
4. Հայաստանը պետք է դառնա թվային, ցանցային՝ իրականացնելով հայ մտքի և հոգու համահավաք, այլապես անզոր է լինելու դիմակայել նոր աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված մարտահրավերները։
Պահպանողական կուսակցությունն իր գաղափարներն իրականացնելու, նշված մարտահրավերները դիմակայելու և մոտեցող աղետը կանխելու համար պատրաստ է ներդնել իր մտավոր ներուժը՝ ելնելով Գարեգին Նժդեհի այն գաղափարից, թե Հայրենիքին պետք է ծառայել անկախ այնտեղ իշխող վարչակազմից։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
23.06.2021թ. Երևան
Share this content: