Պահպանողական կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից

Պահպանողական կուսակցությունը այսօր հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) դուրս գալու մասին։

«Ի գիտություն ընդունելով Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012 թվականի դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս. առաջին` Հայ ազգային կոնգրեսից, երկրորդ` ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ դաշինքից։

Միաժամանակ, Պահպանողական կուսակցությունը երախտագիտություն է հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 2007 թվականից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար»,- ասված է կուսակցության հայտարարությունում։

ՊԿ Նախագահ՝ Միքայէլ Հայրապետեան
25․12․2012թ
Երևան

Share this content: