Գումարել ԱԺ հատուկ նիստ և սառեցնել եռակողմ հայտարարության՝ Հայաստանի պարտավորությունների կատարումը․ հայտարարություն

Հայտարարություն

Սյունիքում ստեղծված սպառնալից վիճակի առնչությամբ Կառավարությանը հաստատակամորեն կոչում ենք.

ՀԱՊԿ-ի կողմից անհապաղ միջամտության բացակայության կամ հարցի ձգձգման քաղաքականություն վարելու պարագայում մեկշաբաթյա ժամկետում սկսել այդ կառույցից Հայաստանի Հանրապետության դուրս գալու գործընթաց:

Միջպետական ռազմական պայմանագրերով նախատեսված պարտավորությունների անհապաղ կատարման պահանջով պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իսկ ձգձգման պարագայում մեկշաբաթյա ժամկետում սկսել Ռուսաստանի հետ ռազմական միջպետական պայմանագրերի վերանայման գործընթաց:

Ռազմաքաղաքական աջակցության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով սկանդինավյան խաղաղապահների տեղաբաշխման խնդրանքով պաշտոնապես և հրապարակավ դիմել ԵԱՀԿ-ին և ՆԱՏՕ-ին:

Գումարել օրենքի ուժով լուծարված, սակայն պարտականությունների կատարման լիազորությունները պահպանած ԱԺ հատուկ նիստ և օրենքի ընդունմամբ սառեցնել Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության՝ Հայաստանի բոլոր պարտավորությունների կատարումը:

Երկրում հայտարարել ռազմական դրություն և համընդհանուր մոբիլիզացիա:

Անմիջապես զինաթափել և ՀՀ դատարանի առջև կանգնեցնել ՀՀ սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական զինվորականներին՝ չբացառելով Ադրբեջանում պահվող հայազգի պատանդների հետ նրանց փոխանակման հնարավորությունը:

Վարչապետի գլխավորությամբ Կառավարությունն ամբողջ կազմով տեղափոխել Սիսիան քաղաք և Սիսիանից կառավարել երկիրը, ընդունել ու ճանապարհել արտասահմանյան պատվիրակություններին, քանի դեռ թեկուզ կես մետրի չափ ՀՀ տարածքի մեջ խորացած ադրբեջանական զինվորական կա:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցություն

Share this content: