Խորացնել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությունը, իրականացնել լյուստրացիա և հաստատել ներքին խաղաղություն


Հայտարարություն

Պահպանողական կուսակցությունն ի գիտություն է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ավարտի փաստը և հույս հայտնում, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի Հայաստանի իրական ներգրավմանը գլոբալ նախագծերում, ընդհանուր բարեկեցության և համախառն երջանկության աճին։

Անկախության և խաղաղության հաստատակամ ջատագով Պահպանողական կուսակցությունը վերստին հորդորում է ՀՀ իշխանություններին տարածաշրջանում իրական ու տևական խաղաղություն ապահովելու համար՝

— լուծել 1995թ-ի մարտի 16-ի պայմանագիրն ու ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական ռազմակայանը,

— իրականացնել լյուստրացիա և հաստատել ներքին խաղաղություն,

— խորացնել ԱՄՆ-ի, ԵՄ- հետ ռազմավարական գործընկերությունը պաշտպանության և անվտանգության հարցերում,

— խորացնել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությունը։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
17.03.2025թ.
Երևան

Share this content: