Հայտարարություն
Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում ՀՀ ԱԺ-ին ճանաչել և դատապարտել խորհրդային բռնազավթման տարիներին ուկրաինացի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը՝ Հոլոդոմորը, որի տարելիցն այս տարի նշվելու է նոյեմբերի 23-ին՝ շաբաթ օրը։
Ի հեճուկս միջազգային հանրության կողմից Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու քայլերին, Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման հանձնառությանը, ինչպես նաև Պահպանողական կուսակցության և քաղաքական համայնքի մեծ մասի՝ Հոլոդոմորը ճանաչելու և դատապարտելու պարբերական կոչերին ու պահանջներին, ՀՀ իշխանությունները մինչ օրս փոքրոգաբար խուսափել են դատապարտել մարդկության դեմ կատարված այս հանցագործությունը։
Պահպանողական կուսակցությունը նաև հորդորում է ՀՀ իշխանության ներկայացուցիչներին մասնակցել Հոլոդոմորի տարելիցին նվիրված ավանդական միջոցառումներին։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
22.11.2024թ.
Երևան
Share this content: