Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը նոյեմբերի 8-ին ելույթ է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Խորհրդարանական լսումների ժամանակ, ներկայացնելով կուսակցության 3 առաջարկները, որոնք միտված են մեծացնելու ընտրությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ հանրային և միջազգային վստահությունը։
1․ Ընտրական գործընթացի ժամանակ փակել հանրային մուլտիպլեքսով ռուսական հեռուսաալիքների հեռարձակումը՝ ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա ռուսական քարոզչական ազդեցությունը չեզոքացնելու նկատառումներով։
2․ Իրականացնել լյուստրացիա, որ ռուսական գործակալները հնարավորություն չունենան ներթափանցել ԱԺ, Կառավարություն, չգործեն ՀՀ ազգային շահերի դեմ։
3․ Ընտրական գործընթացի ժամանակ բացառել ՀՀ-ում տեղակայված օտար-ռուսական ռազմական զորակազմի որևէ տեղաշարժ, որպեսզի չեզոքացվի դրանց հնարավոր ազդեցությունը ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա։
Share this content: