Հայտարարություն
Պահպանողական կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը և վերստին հորդորում ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ։ Մասնավորապես՝
— դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները,
— վերացնել համակարգային կոռուպցիան,
— իրականացնել լյուստրացիա՝ իշխանությունից հեռացնել ռուսական գործակալներին,
— իրականացնել դեկոմունիզացիա՝ անվանափոխել ռուս-խորհրդային անվանումները,
— ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը,
— ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից,
— ազգայնացնել երկաթուղին, օդային տարածքը, կարևոր ենթակառուցվածքները,
— անվտանգային ու պաշտպանական ռազմավարությունը համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին և մոտեցումներին։
Վերստին նախազգուշացնում ենք, որ եթե ՀՀ իշխանությունը հնարավորինս արագ չիրականացնի անկախության և ժողովրդվարության բարեփոխումներն, ապա ՔՊ-ական իշխանությունը կորակվի ռուսամետ, դրանից բխող աղետալի հետևանքներով, որոնք կանխելու համար կծագի իշխանափոխության հրատապ անհրաժեշտություն։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
14.03.2024թ.
Երևան
Share this content: