Հորդորում ենք ՀՀ իշխանություններին օր առաջ ապօրինի ճանաչել ռուսական ռազմական ներկայությունը

Հայտարարություն

Մամուլում տարածվող լուրերը, թե առաջիկայում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են, հուսադրում են, որ ռուսական սպառնալիքի չեզոքացման և Հայաստանի անկախության պաշտպանության ուղղությամբ առաջին գործուն քայլն է կատարվում։

Ողջունելով ռուսական ռազմական ներկայության սահմանափակման քաղաքական կամքը, հորդորում ենք ՀՀ իշխանություններին օր առաջ ապօրինի ճանաչել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս զինծառայողներին հեռացնելուց հետո լեգիտիմ հիմքեր ձևավորել ՀՀ ամբողջ տարածքից, առաջին հերթին Ներքից Հանդից, ռուսական զորքերը դուրս հրավիրելու համար։

Կոչ ենք անում ՀՀ քաղաքական և հասարակական ուժերին ռուսական զորքերի դուրս հրավիրման խնդրին ստորադասել առկա տարաձայնությունները, այդ խնդրին առնչվող ռիսկերի չեզոքացման համար հանդես գալ միասնական ճակատով՝ թույլ չտալով Ռուսաստանի կողմից ներքաղաքական լարվածություն հրահրումը։

Հայտարարությունը բաց է ստորագրման համար։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
23.02.2024թ.
Երևան

Share this content: