Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«ՌԴ ՊՆ-ն նախանձելի համառությամբ շարունակում է պարբերաբար ներկայացնել Արցախում «ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում» տիրող իրավիճակը: Սակայն, Լեռնային Ղարաբաղը ՌԴ ՊՆ-ի համար այլևս դարձել է «Карабахский экономический район Азербайджанской республики», Ստեփանակերտը` «Ханкенди», Մարտակերտը` «Агдере» և այսպես շարունակ: Հա, չմոռանամ «Лачинский коридор»-ը:
Անհասկանալի է, թե ինչով են «Карабахский экономический район Азербайджанской республики»-ում զբաղվում ռուս խաղաղապահները: Երկու վարկած կա. կամ ՌԴ-ն «Карабахский экономический район»-ի փայատերն է կամ` վերջինս աշխարհաքաղաքական նոր ստորությունների է նախապատրաստվում»:
Share this content: