ՊԿ-ն հորդորում է ՀՀ կառավարությանը անհապաղ ապօրինի ճանաչել ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությունը

Հայտարարություն

Արցախում այսօր վերսկսված ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և Արցախում ռուսական զորախմբի ցուցադրական և հանցավոր անգործությունը հրատապ են դարձնում տարիներ վարվող անվտանգային սխալ ռազմավարության փոփոխությունը։  

Այդու՝ Պահպանողական կուսակցությունը ՀՀ կառավարությանը հորդորում է անհապաղ ապօրինի ճանաչել ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությունը։

Այս երկար սպասված քայլը ոչ միայն Ֆրանսիայի հրավերով գումարվող ՄԱԿ ԱԽ անհապաղ նիստում ռուսական վետոյի հիմնավորումը չեզոքացնելու, ադրբեջանական ագրեսիան միջազգային միջոցներով կանգնեցնելու, Արցախի ինքնորոշման հարցը օրակարգ բերելու անհրաժեշտ պայմանն է, այլև այսօր վերսկսված ռազմական ագրեսիան դիմակայող արցախահայությանն առավելագույն աջակցություն ցուցաբերելու, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու միակ գրավականը։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
19.09.2023թ.
Երևան

Share this content: