Հայտարարություն
Պահպանողական կուսակցությունն արձանագրում է, որ ՀՀ ներկա իշխանությունների վարած ոչ համարժեք քաղաքականության արդյունքում հերթական անգամ չհաջողվեց միջազգային հանրության ջանքերով կենսական ճանապարհը բացելու և Արցախում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ռուս-թուրք չբարեկամների կողմից իրականացվող աններելի հանցագործության մեղավորներին պատժելու հարցերում հասնել տեսանելի առաջընթացի։
Այս հերթական ձախողումը հավելյալ հիմնավորում է, որ ՀՀ ներկա իշխանություններն իրենց առերևույթ լացի օրակարգով չեն կարող կամ չեն ուզում պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, անվտանգությունը, ՀՀ ինքնիշխան իրավունքները, նույնիսկ՝ ՀՀ անկախությունը և ժողովրդավարությունը։
Այսու՝ Պահպանողական կուսակցությունը համերաշխություն է հայտնում լացի օրակարգը Անկախության օրակարգով փոխարինելու ջատագով քաղաքական ուժերին։ Ի մասնավորի՝ կոչ է անում իր համախոհներին մասնակցելու այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազատության հրապարակում «Ազգային ժողովրդավարական Բևեռ» կազմակերպության հրավիրած հանրահավաքին։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
17.08.2023թ.
Երևան
Share this content: