Հայտարարություն
Պահպանողական կուսակցությունը
– հիմք ընդունելով՝
- Տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության մասին միջազգային իրավունքի սկզբունքը,
- ՀՀ Քրեական օրենսգրքի 421 հոդվածը (Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով),
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Ընտրական օրենսգիրքը,
– կարևորելով՝
- ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանությունը միջազգային հարաբերություններում և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում,
- ՀՀ մարզերի համաչափ զարգացումը և քաղաքացներին հավասար հնարավորությունների տրամադրումը,
- ՀՀ քաղաքացիների՝ անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի իրացումը,
ՀՀ իշխանություններից պահանջում է՝
- Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև բանակցություններում ներառել Ադրբեջանի կողմից բռնազավթված, ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենից ադրբեջանական զորքերի դուրսբերման և վերջինիս Հայաստանին վերադարձման հարցը,
- ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության քարտեզագրային խախտումներ իրականացնողներին,
- ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ կազմակերպել Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։
Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
07.08.2023թ.
Երևան
Share this content: