Այցելե՛ք հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեք խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված, աքսորված ու հալածված հարյուր հազարավոր հայերի հիշատակին. ՊԿ

Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և Հունիսի 14-ը «Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը,

կարևորելով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

կոչ է անում իշխանություններին՝

Հունիսի 14-ին կազմակերպված այցելե՛ք Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեք խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով գնդակահարված, բռնադատված, աքսորված ու հալածված հարյուր հազարավոր հայերի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, զինվորականների, մտավորականների անմար հիշատակին։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ
06․06․2023թ
Երևան

Share this content: