Աստված պահպանի մեր դաշնակիցներին

ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերից հետո ԱՄՆ Նախագահ Բայդենի կողմից ճանաչումը հիմնարար ազդակ է, որ Հայաստանը ստանում է Ազատության ճանապարհը բռնելու և անվտանգ զարգանալու եզակի ծանրակշիռ երաշխիք:

ԱՄՆ Նախագահի վճռորոշ խոսքը և այդ առթիվ Ֆրանսիայի Նախագահի երախտագիտական նամակը վերջինին՝ Հայաստանի ժողովրդի համար աննախադեպ ուղերձ են՝ արթնանալու 200-ամյա քաղաքական թմբիրից: Այսպիսի հստակ աջակցությունը հնարավորություն է ընձեռում վերջապես մեր հավաքական միտքն ազատագրել միայն կորուստների տարած պատմաքաղաքական կարծրատիպերից, դաշնակիցների ընտրության հարցում գործել անկաշկանդ ու քաղաքակրթական չափորոշիչներով:

Աստված պահպանի Ամերիկան:

Աստված պահպանի Ֆրանսիան:

Աստված պահպանի արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանապահ Հայոց պետականությունն ու հայ ժողովրդին:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

25.04.2021թ., Երևան

Share this content: