"ՇԵՄ" մատենաշար

Ապագան բախում է դուռը

Տեր-Պետրոսյան Լեւոն |


ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅԹՈՂ ՊՂՊՋԱԿՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա իշխանության դեմ տարբեր ժամանակներում բազմաբնույթ մեղադրանքներ են հարուցվել: Որքան էլ անհիմն ու մերկապարանոց, հաճախ` անհեթեթ, դրանք, բազմիցս կրկնվելով, հասարակության վրա որոշակի ազդեցություն էին թողնում: Պատերազմի, տնտեսական շրջափակման, ժառանգություն ստացած աղետի գոտու, մեծաթիվ փախստականության եւ բազմաթիվ այլ օբյեկտիվ հանգամանքների պատճառով առաջին տարիները սոցիալական պայմանների կտրուկ վատթարացման եւ կենսամակարդակի անկման շրջան էին: Համաժողովրդական աննախադեպ շարժումն ավարտվել էր նախորդ հասարակարգի դեմ հաղթանակով, եւ շատերի համար դա նաեւ ազգային զգացումների շրջան էր: Մի զգալի մասի համար էլ դա պարզապես չբավարարված ամբիցիաների շրջան էր: «Նպաստավոր» այս մթնոլորտը` մեղավորներ, քավության նոխազներ փնտրելու ձգտումը, առավելագույնս օգտագործվեց ժամանակի ընդդիմության կողմից` նախագահի դեմ բազմաթիվ մեղադրանքներ հերյուրելու համար:

Մեղադրանքներին, անշուշտ, արժանի պատասխաններ ու բացատրություններ էին լինում, ինչպիսիք են Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակվող այս ելույթները: Սակայն միայն ապագան էր ու կյանքը, որ պետք է բացահայտեր այդ մեղադրանքների անհեթեթությունը, դրանց` քաղաքական պայքարի մեղկ ու շինծու միջոց լինելը:

Ամենապատասխանատու ու ծանր առաջին տարիներին պահանջում էին, ասենք, չեղյալ հայտարարել կամ չճանաչել Թուրքիայի հետ կնքված Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը. Լեւոն Տեր-Պետրոսյանի հատկապես «գաղափարական» ընդդիմությունը (ՀՅԴ, ԱԺՄ, ՀՀԿ, ԱԻՄ եւ այլն), որ այսօր իշխանություն է, վերջին հինգ տարում ոչ մի անգամ չհիշեց դա, թեեւ Տեր-Պետրոսյանն իրենց այժմ չէր խանգարում: Նույն առաջին տարիներին նույն ուժերը հսկայական հասարակական լարում ստեղծեցին` պահանջելով ճանաչել ԼՂՀ անկախությունը. վերջին հինգ տարում նրանք ոչ միայն այս խնդիրը չբարձրացրին, այլեւ այդ մասին խոսք իսկ չարտասանեցին: Այսպիսի օրինակները կարելի է տասնապատկել: Եվ դրանք աներկբա ցույց են տալիս, որ ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հետո` հանրապետության առաջին նախագահին ուղղված մեղադրանքները ոչ թե գաղափարական հողի եւ այլընտրանքային քաղաքական ծրագրի վրա էին հենված, այլ ամեն գնով իշխանության գալու գերխնդրի: Իշխանության համար քաղաքական պայքարն ըստ էության վերածվել էր պետության ու պետականության դեմ խոչընդոտներ հարուցելու մանր ու մեծ միջոցառումների:

Առաջին տարիներին անընդհատ կրկնվող մեղադրանքների մեծագույն մասը հետագայում նրանց հեղինակների կողմից «մոռացվեց», որպես քաղաքական պայքարի միջոց դուրս եկավ այդ ուժերի զինանոցից, մի մասն էլ հազվադեպ է հնչում: Մոռացվեց ոչ թե այն պատճառով, որ դրանց փոխարեն ավելի թարմ, ավելի կարեւոր ու համոզիչ նոր փաստարկներ գտնվեցին, այլ որովհետեւ դրանք ժամանակի ընթացքում պղպջակի նման պայթեցին. կյանքը, իրադարձությունների հետագա ընթացքն ու արդյունքը ցուցադրեցին դրանց սնանկությունը:

Ժամանակային որոշակի հեռավորությունից դրանց էությունն ու արժեքն ավելի հստակ է երեւում: Այս ամենը յուրատեսակ քաղաքական դաս է: Երբեւէ հնչած անհիմն քննադատություններն ու մեղադրանքները, իրենց հետեւանքներով հանդերձ, ոչ թե մոռացության պետք է տալ, այլ ժամանակ առ ժամանակ հիշել` որպես օգտակար նյութ այսօրվա եւ ապագա ցանկացած իշխանության ու ընդդիմության, ինչպես նաեւ ողջ հասարակության համար: Ուստի Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացվող ելույթներն այսօր ոչ միայն չեն կորցրել իրենց թարմությունը, այլեւ կյանքի տված ապացույցների հետ կարող են ծառայել որպես քաղաքական դասերի ձեռնարկ:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

(նոյեմբեր, 1990թ.)

Ես ուշի-ուշով հեռուստատեսությամբ հետեւում էի համագումարի աշխատանքներին եւ կարող եմ իմ մի քանի տպավորությունները ձեզ ներկայացնել։

Նախ՝ ուզում եմ նշել այն դրական առաջխաղացումը, որ տեղի ունի նախորդ համագումարի համեմատ. այժմ տիրում է ավելի գործնական, ավելի կառուցողական մթնոլորտ։ Նկատի ունենալով Խորհրդարանի աշխատանքի փորձը` կարող եմ ավելացնել նաեւ, որ այս լսարանում հավաքված է ոչ պակաս մտավոր կարողություն, քան Խորհրդարանում։ Եվ Խորհրդարանի համեմատ նույնիսկ մի առավելություն կարող եմ նշել։ Դա այն է, որ այստեղ խոսակցությունն ու բանավեճը շատ ավելի անկեղծ, շատ ավելի ճշմարիտ են։ Դա ունի երկու բացատրություն© նախ՝ Խորհրդարանն իր բնույթով ավելի զբաղված լինելով ընթացիկ, պետական կառուցվածքին վերաբերվող օրենսդրական խնդիրներով` ժամանակ չունի լրջորեն զբաղվելու գաղափարախոսական խնդիրներով, չնայած այդ հարցերը ժամանակ առ ժամանակ շոշափվում են։ Ահա այդ բացն է, որ լրացվում է այստեղ։ Եվ երկրորդ՝ Խորհրդարանում համենայն դեպս կան ընդդիմադիր ուժեր, որոնք շատ հաճախ վարում են ոչ թե կառուցողական բանավեճ, այլ բանավեճը հիմնում են քաղաքական շահարկումների վրա։

Այստեղ, քանի որ սա համախոհների ժողով է, նշված թերությունները չկան։ Եղան սուր բանավեճեր, եղան սուր հարցադրումներ, բայց այս ամենը կատարվում էր ոչ թե քաղաքական շահարկումների նպատակով, այլ ճշմարտությունը փնտրելու, ճշմարտությանը հասնելու մտահոգությամբ։

Ես կուզեի այստեղ քննարկվող հարցերի շուրջ մի քանի պարզաբանումներ կատարել։

Դրանցից առաջինը մեր Շարժման հետագա գործունեության կառուցվածքային խնդիրներն են, երբ սուր կերպով դրվեց Շարժումը կուսակցության վերածելու կամ որպես Շարժում պահպանելու հարցը։ Սա բնական հարց է եւ ծագում է աշխարհի բոլոր այն շարժումների, այն ժողովրդական ճակատների առջեւ, որոնք հասնում են իշխանության։ Սա ունի իր օբյեկտիվ պատճառը. մարդկությունը դեռեւս չի ստեղծել քաղաքական պայքարի, քաղաքական գործունեության այլ ձեւ, եթե ոչ կուսակցությունների պայքարը։ Դա է առայժմ բնականը, որը բնական է, սակայն, կայուն, արդեն ձեւավորված հասարակությունների համար։ Անցման շրջանում, հեղափոխական շրջանում միշտ էլ այս օրինաչափությունը խախտվում է, եւ շատ հաճախ հեղափոխությունը գլխավորում է ոչ թե որեւէ կուսակցություն, այլ մի համաժողովրդական ճակատ, համազգային շարժում, այնպիսին, ինչպիսին Հայոց համազգային շարժումն է։

Բայց միեւնույն է, եթե ոչ այսօր, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո այս հարցը մեր առջեւ ծագելու է։ Ծագելու է, որովհետեւ Շարժման կողքին պետք է ձեւավորվեն կուսակցություններ, որոնք պետք է վարեն զուտ կուսակցական գործունեություն, եւ այս քաղաքական մրցակցությանը դիմանալու համար Շարժումը ստիպված պետք է լինի կուռ կառուցվածք ստեղծել, այսինքն` աստիճանաբար մոտենալ կուսակցությանը։

Առաջին հերթին ահա այս մտահոգությունն էր այն հարցադրման պատճառը, որ շոշափվեց մեր համագումարում։ Ես կարծում եմ` համագումարը ճիշտ եզրակացության է եկել. առայժմ Շարժումը լիովին իրեն արդարացրել է, եւ ամենեւին կարիք չկա այն կուսակցության վերածելու խնդիրը դարձնել օրակարգի հարց։ Մի այլ պարզաբանում։ Այստեղ շոշափվեց ազգայինի եւ դեմոկրատականի, դեմոկրատիայի եւ սոցիալական խնդիրների հակադրման հարցը։

Կարծում եմ` այս հակադրությունը արհեստական է։ Երբեք չի կարելի ազգայինը հակադրել դեմոկրատականին` վերջինիս տակ հասկանալով կոսմոպոլիտիզմ։ Ամենեւին ո՛չ։ Դրանք լրացնում են մեկը մյուսին, եւ առանց մեկի` մյուսը գոյություն չունի։ Նույնիսկ աշխարհի ամենազարգացած, քաղաքակիրթ երկրներում դեմոկրատիան, մարդկային ազատությունները ստեղծվում, ձեւավորվում են նախ եւ առաջ, եթե ոչ միայն ու միայն սեփական ժողովրդի բարօրության համար։ Սրանից ավելի ազգային նպատակ, ինձ թվում է, դժվար է պատկերացնել։

Մի այլ հարց. Հայոց համազգային շարժմանը ներկայացված մեղադրանքների հարցը։ Որպես տիրապետող քաղաքական շարժում, բնական է, որ այն պետք է ունենար նաեւ ընդդիմախոսներ, բարեկամ ընդդիմախոսներ, լուրջ, առողջ քննադատներ։ Բայց բնական է նաեւ, որ պետք է ունենար չարակամներ։ Եվ այդ ամենն էլ, փառք Աստծո, կա։ Ուղղակի մենք պետք է կարողանանք զանազանել բարեկամի առողջ քննադատությունը չարակամի մեղադրանքներից, պարզապես անտեսել սրանք, ժամանակ չվատնել, արհամարհել։

Որո՞նք են այդ մեղադրանքները։

Նախ այն, որ արդեն երեք տարի կրկնվում է շատերի կողմից, մեր համագումարում էլ դրա մասին ակնարկվեց, թե իբր մեր Շարժումը տառապում է տարերայնությամբ, մեր բոլոր հաջողությունները պատահական են, չկա ո՛չ գործունեության, ո՛չ էլ հեռանկարային որեւէ ազգային ծրագիր։ Սա ամենամեծ կեղծիքն է, որ գոյություն ունի։ Այս մեղադրանքը բախվել է Հայոց համազգային շարժման ժայռին եւ փշրվել։ Բայց չնայած դրան` մինչեւ հիմա էլ կան այդպես պնդողներ։ Ես միայն զարմանում եմ, թե ինչու նման մեղադրանք ներկայացնողները երեք տարվա ընթացքում իրենք չկարողացան ստեղծել այդ ազգային ծրագիրը, համոզել մեր ժողովրդին եւ նրան տանել իրենց ետեւից։

Իսկ եթե ըստ էության մոտենանք, ես կարծում եմ` Հայոց համազգային շարժումն ունի խորապես ազգային ծրագիր, այն էլ ռեալ ծրագիր, որ այսօր հնարավոր է իրականացնել։ Հռչակագիրը, որ ընդունվեց մեր Խորհրդարանում, եթե համեմատելու լինենք անցյալ տարվա նոյեմբերին ընդունված Հայոց համազգային շարժման ծրագրի հետ, սկզբունքային ոչ մի տարբերություն չենք գտնի, եթե չասենք՝ բացարձակ նույնություն կգտնենք այդ երկու փաստաթղթերի միջեւ։

Ահա սա՛ է այն ազգային ծրագիրը, որի նպատակն է հայոց անկախ պետականության վերականգնումը եւ դրան ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։ Եթե կան մարդիկ, որոնք կասկածում են այս ազգային ծրագրի ճշմարտությանը, խնդրեմ, մենք պատրաստ ենք քննարկել այդ մարդկանց ներկայացրած ծրագրերը։ Բայց, նորից եմ կրկնում, երեք տարի է` այս մեղադրանքը ներկայացվում է, մինչդեռ, դժբախտաբար, այդպիսի ծրագիր ոչ ոք չի առաջարկել։

Հայոց համազգային շարժումն իր առջեւ միշտ դրել է ոչ թե վերացական նպատակներ, այլ միայն իրականանալի խնդիրներ՝ թեկուզ դրանք առաջին հայացքից փոքր թվան։ Փոքր, իրականանալի խնդիրներով, քայլ առ քայլ իրականացնելով իր ծրագիրը` նա ժողովրդին կարողացել է ապացուցել իր կենսունակությունը եւ դրանով է միայն, որ շահել է ժողովրդի վստահությունը։ Անցյալ տարվա մեր ծրագիրն այսօր արդեն որոշ չափով նույնիսկ հնացած է, որովհետեւ այդ ծրագրում նշված մոտակա խնդիրների մեծ մասն արդեն իրականություն է դարձել։

Ես վստահ եմ, որ այսուհետեւ էլ Շարժումը չի կորցնի իր հետեւողականությունը եւ, նորից եմ կրկնում, արհամարհելով չարակամներին ¥խնդրում եմ սխալ չհասկանալ, դա չի վերաբերում բարեկամներին, դա չի վերաբերում առողջ քննադատությանը, որին պետք է շատ ուշադիր վերաբերվել¤, անտեսելով նրանց բամբասանքներն ու մեղադրանքները, կշարունակի հաստատակամորեն իրականացնել սեփական քաղաքականությունը։

Մի այլ մեղադրանք։ Ես ուրախ եմ, որ այստեղ հարցերը սուր են դրվել. մենք չենք խուսափել սուր հարցադրումներից, եւ այսօր ես էլ պետք է շատ սուր դնեմ այդ հարցը© դա այն է, թե, իբր, Հայոց համազգային շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարները Ղարաբաղի հարցն օգտագործեցին որպես ոստնակ՝ աթոռներ գրավելու համար եւ դրանից հետո մոռացան Արցախը, անտեսեցին նրա շահերը։ Սա սովորական մեղադրանք է, որին դուք կհանդիպեք ե՛ւ Հայաստանի մամուլում, ե՛ւ տարբեր ժողովներում, ե՛ւ սփյուռքում։ Սփյուռքում էլ կան կազմակերպություններ, որոնք հետեւողականորեն անցկացնում են այս գիծը։

Բայց ովքեր մոտ են, ովքեր գործնականում իսկապես մասնակցել են այս Շարժմանը, տեղյակ են Արցախում ներդրած Հայաստանի ժողովրդի ջանքերին. նրանք կարող են վկայել, որ շատ հաճախ այդպիսի մեղադրանք ներկայացնողները որեւէ առնչություն չեն ունեցել Արցախի խնդրի հետ։ Այսօր պարզապես այն դարձել է քաղաքական շահարկման առարկա, որի նպատակն է միայն ու միայն վարկաբեկել Հայոց համազգային շարժումը եւ նրա ստեղծած ներկա ազգային իշխանությունը։

Հայոց համազգային շարժումը եւ Հայաստանի ներկա իշխանությունները Արցախի վերաբերյալ ունեն հստակ քաղաքական ծրագիր եւ հետեւողականորեն իրականացնում են այդ քաղաքականությունը։ Ես այդ մասին երեկ հնարավորություն ունեցա հանգամանորեն խոսել համագումարի արցախյան բաժանմունքի նիստում, այդ պատճառով հարկ չեմ համարում չարաշահել ձեր ժամանակը։

Մի այլ մեղադրանք, որը նույնպես իր պատմությունն ունի. իբր Հայոց համազգային շարժումն անտեսում է Հայ դատը, հրաժարվում հայ ժողովրդի պատմական իրավունքներից։ Մենք տվել ենք մեր բացատրությունները, բայց դրանք ամենեւին չեն ազդում մեր ընդդիմախոսների վրա։ Բանավեճի առանձնահատկությունը դժբախտաբար այն է, որ դրանով երբեք հնարավոր չէ ազդել ընդդիմախոսի վրա։ Բանավեճը նրա համար է, որ համոզես ժողովրդին, երրորդ կողմին։ Միեւնույն է, եթե որեւէ դիրքորոշում ձեռնտու է մեր ընդդիմախոսներին, որքան էլ հիմնավորված լինեն մեր փաստարկներն ու պարզաբանումները, նրանք նույն մեղադրանքները շարունակ կրկնելու են, որովհետեւ քաղաքական այլ խաղաքարտ չունեն։

Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Մեր վերաբերմունքը Հայ դատին միանշանակ է։ Նախ` տիրում է այն թյուր տեսակետը, թե իբր Հայ դատը սփյուռքի դատն է, արեւմտահայության խնդիրը։ Ամենեւին ո՛չ, որովետեւ պետք է ելնել այն փաստից, որ Հայաստանի բնակչության կեսը, առնվազն կեսը արեւմտահայ է։ Եվ սփյուռքահայության զգացմունքները նույնքան հարազատ են հայրենյաց ժողովրդին, որքան սփյուռքահայությանը։ Այնպես որ, Հայ դատի պաշտպանությունը դարձնել սփյուռքի մենաշնորհը, ինձ թվում է, հիմքից սխալ է։ Սա՝ մեկ։ Իսկ երկրորդը՝ մենք բազմիցս կրկնել ենք, որ Հայոց համազգային շարժումը ամենեւին չի հրաժարվում հայ ժողովրդի պատմական իրավունքներից, ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, բայց գտնում է, որ այդ գաղափարները անհրաժեշտաբար տեղ գտնելով քաղաքական կուսակցությունների, ու կազմակերպությունների ծրագրերում եւ լինելով նրանց գործունեության կարեւորագույն խնդիրներից, այսօր չեն կարող դառնալ պետական քաղաքականության օրակարգի հարց։ Սա է մոտեցումը։ Այս սրահում ներկա է մոտ 1500 ազգային քաղաքական գործիչ, դուք պարտավոր եք իմանալ, որ այս մեղադրանքները դեռեւս պիտի շարունակվեն, բայց մենք իրավունք չունենք վատնելու մեր ուժերը, մեր եռանդը նման չարախոսությունների պատասխանելու համար, դրանք պետք է անտեսել, եւ միայն այս ձեւով է, որ դրանք կմարենք։ Ես ուրախ եմ, որ մեր համագումարը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, եւ ես հնարավորություն ունեմ հստակ տալու մեր տեսակետը խնդրո առարկա հարցի վերաբերյալ։ Հայ դատը, արեւմտահայության իրավունքներն իր պատմական հայրենիքի նկատմամբ պետական քաղաքականության օրակարգի հարց կդառնան միայն այն ժամանակ, երբ հայոց պետությունը ի վիճակի կլինի սեփական ուժերով լուծել այդ խնդիրները։

Սրա հետ առնչվող մի այլ հարց, որը նույնպես դարձել է քաղաքական շահարկումների առարկա։ Մեր կամքից անկախ այդ հարցի վրա ավելի շատ ուշադրություն է հրավիրվել, քան արժանի էր։ Դա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցն է։

Մենք այդ հարաբերությունները բացարձակապես չենք առանձնացնում բոլոր հարեւանների հետ ձեւավորվելիք մեր հարաբերություններից։ Բայց, չգիտես ինչու, շատերը, մոռանալով մյուս հարեւաններին, մեզ անընդհատ ստիպում են խոսել միայն ու միայն Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։ Սա էլ հասկանալի է, բայց ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ 70 տարի մի հոգեբանությամբ սնված մեր ժողովրդի համար այսօր դժվար է հոգեբանական շրջադարձ կատարել եւ հնարավոր տեսնել Թուրքիայի հետ երկխոսությունը։ Սուբյեկտիվն էլ այն է, որ այդ հարցը շահարկում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր համոզված են, որ այդ հարաբերությունները մեզ համար ունեն կենսական նշանակություն։ Դրանք ամենեւին ինքնանպատակ չեն, այլ թելադրված այն առողջ գիտակցությամբ, որին վերջապես հասել է մեր ժողովուրդը։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին քաղաքական մտքի մեջ տեղի ունեցած ամենամեծ հեղափոխությունը հրաժարումն է օտարին ապավինելու, երրորդ պետության հովանավորության վրա հույս դնելու սնանկ գաղափարից։ 300 տարի շարունակ հայ ժողովրդի քաղաքական միտքը թունավորվել է այն պատրանքով, որ մեծ տերությունները՝ երբեմն Արեւմտյան Եվրոպան, իսկ որպես օրենք՝ Ռուսաստանը, պետք է լինեն մեր ազգային խնդիրների իրագործողը։ Սա այն գաղափարն է եղել, որին տուրք տալու համար մենք հատուցել ենք մեծագույն կորուստներով։ Այսօր է, որ հայ ժողովուրդը արթնանում է քնից, հրաժարվում այս միամիտ հավատից եւ տեսնում, որ նույնիսկ Խորհրդային Միությունը, որ թվում էր, թե 70 տարի որոշ երաշխիքներ է ապահովել մեր ազգի գոյության համար ¥եւ դա իրականություն է, քանի որ այդ ընթացքում Հայաստանի սահմանների վրա կրակոցներ չեն եղել, հայ ժողովուրդը, չնայած գյուղի քայքայման եւ ստալինյան եղեռնի շրջանում կրած ահռելի կորուստներին, այնուամենայնիվ, հնարավորություն ունեցել է զբաղվելու խաղաղ, ստեղծագործ աշխատանքով¤, այսօր արդեն գտնվելով փլուզման եզրին, այլեւս չի կարող հանդիսանալ մեր ազգի գոյության երաշխավորը. եւ մե՛նք է, որ պետք է փնտրենք, ստեղծենք մեր ազգի գոյության նոր, ավելի հուսալի երաշխիքներ։ Ահա այս երաշխիքների շղթայի օղակներից մեկն է միայն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, որը, ինչպես ասացի, մեր հասարակական հոգեբանության յուրահատկություններից ելնելով, իր վրա ավելի շատ ուշադրություն է բեւեռել, քան մեր մյուս հարեւանների հետ ունեցած հարաբերությունները։

Այստեղ էլ, որպեսզի ոչ մի թյուրիմացություն չլինի, ես ուզում եմ շեշտել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որը առաջին հերթին նշանակում է առեւտրական, տնտեսական հարաբերություններ, ամենեւին չի նշանակում հրաժարումն մեր պատմական իրավունքներից, ցեղասպանության դատապարտման պահանջից։ Սակայն մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ երկու կողմն էլ, նկատի ունենալով հարցի նրբությունը ¥չմոռանալով, որ այս հարցերը նույնքան նուրբ եւ սուր են նաեւ Թուրքիայի համար¤, պետք է դրսեւորեն քաղաքական իրատեսություն եւ այդպիսի հարաբերություններ հաստատելիս միմյանց չփորձեն ներկայացնել քաղաքական պայմաններ։

Միայն նման մոտեցումն է, որ հնարավորություն կտա իրականացնել Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հարաբերությունների կարգավորումը իր հարեւանների, ի թիվս որոնց՝ Թուրքիայի հետ։

Այստեղ խոսվեց նաեւ սոցիալական արդարության խնդիրների մասին։ Սա իսկապես մեր առջեւ ծառացած ամենասուր խնդիրներից է։ Մենք պետք է խոստովանենք, որ գալով իշխանության գլուխ` կարճ ժամանակահատվածում չէինք կարող բարելավել մեր ժողովրդի կենսապայմանները։ Մեր ժողովուրդը դա շատ լավ հասկանում է։ 70 տարի շարունակ քանդված երկիրը հնարավոր չէ վերականգնել մի քանի ամսվա, մի քանի տարվա ընթացքում։ Բայց մեր ժողովուրդը մեզանից այսօր իրավացիորեն պահանջում է գոնե սոցիալական արդարություն ապահովել։ Որովհետեւ, չնայած տեղի ունեցած բազմաթիվ կարեւոր փոփոխություններին, այնուամենայնիվ, բոլորիս աչքի առջեւ անցյալի պաշտոնյաները շարունակում են կաշառք վերցնել, կողոպտել ե՛ւ պետության, ե՛ւ ազգի հարստությունները, հարստահարել մեր ժողովրդին։ Մեր պարտքն է՝ որքան հնարավոր է արագ արմատախիլ անել այդ երեւույթը։ Բայց դա հնարավոր չէ եւ ցանկալի էլ չէ իրականացնել միայն ու միայն պատժիչ միջոցներով։ Նմանատիպ կոչերը, որ արվում են մեր իշխանություններին, ինձ թվում է, վնասակար կոչեր են։

Իրողությունը պետք է փոխվի, բայց պետք է փոխվի տնտեսության, սոցիալական կյանքում լուրջ, արմատական վերափոխումներ կատարելու շնորհիվ։

Իհարկե դա չի բացառում, որ պետք է կիրառվեն նաեւ օրենքով սահմանված պատժիչ միջոցներ։

Ես կարծում եմ՝ազգային համերաշխության, սոցիալական արդարության հիմքը այնպիսի դեմոկրատական հասարակարգի ստեղծումն է, երբ յուրաքանչյուր անհատ հասարակության մեջ զբաղեցնում է իր արժանի տեղը։ Սա, իհարկե, իդեալ է, որին, ըստ երեւույթին, դժվար է հասնել, բայց սա՛ պետք է լինի մեր ճանապարհը։ Հայաստանի նորընտիր իշխանությունները փորձում են ¥թե որքան է մեզ հաջողվում, դա այլ հարց է¤ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ կառավարությունը ձեւավորելիս գտնել լավագույն կադրերին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ նրանց անցյալից, այն կադրերին, որոնք այսօր ի վիճակի են առավելագույնս համապատասխանել իրենց զբաղեցրած պաշտոններին։ Ինձ թվում է, որ միայն այս ճանապարհով մենք կարող ենք ապահովել անհատին ըստ իր արժանիքների գնահատելու սկզբունքը, որը, կրկնում եմ, սոցիալական արդարության եւ ազգային համերաշխության հիմքը պետք է լինի։ Եթե մեզ դա առայժմ չի հաջողվում, ինձ թվում է` պետք է ներել. մենք փնտրտուքների մեջ ենք, եւ կարծում եմ` նաեւ իրավունք ունենք սխալվելու։ Ե՛վ Հայոց համազգային շարժումը, ե՛ւ նրա ստեղծած ազգային իշխանությունը, կարծում եմ, իրավունք ունեն մեր ժողովրդից վստահության քվե ակնկալելու, իսկ վստահության քվեն նախ եւ առաջ վստահյալին սխալվելու իրավունք տալն է։

Դժբախտաբար, մենք կարծես թե մի փոքր անհամբեր ենք, չենք հանդուրժում անգամ ամենափոքր սխալները։ Դա վերաբերում է ոչ միայն մեր հասակարության տարբեր խավերին, այլ նույնիսկ Հայոց համազգային շարժման գործիչներին, երբ մի փոքրիկ վրիպում, մի փոքրիկ անհաջող արտահայտություն դառնում է մատի փաթաթան, կրքեր են բորբոքվում, ավելորդ նյարդայնություն է ստեղծվում։

Հուսով եմ, սակայն, որ մենք այնքան քաղաքական լայնախոհություն կունենանք, որպեսզի մեր իշխանություններին վերապահենք սխալվելու այդ իրավունքը։ Իհարկե, սխալներն էլ սահման ունեն։ Ամենեւին չի կարելի թույլ տալ, որ սխալները հասնեն այնպիսի աստիճանի, որ սպառնալիքի տակ դնեն մեր ծրագրի հիմնական ուղին, լուրջ շեղումներ հանդիսանան այդ ուղու նկատմամբ։ Վստահ եմ, որ փոխադարձ լայնախոհություն դրսեւորելու դեպքում Հայոց համազգային շարժման՝ որպես հասարակական կազմակերպության, Հայաստանի Գերագույն խորհրդի՝ որպես պետական գերագույն օրենսդիր մարմնի եւ Հայաստանի կառավարության՝ որպես պետական բարձրագույն գործադիր մարմնի միասնությունը եւ արդյունավետ համագործակցությունը միանգամայն ապահովված կլինեն, ինչը եւ կհանդիսանա մեր հաջողությունների գրավականը։

Եթե այսօր մենք սկսենք թաղվել մանր-մունր խնդիրների մեջ, դրանով միայն ջուր կլցնենք մեր ընդդիմախոսների ջրաղացին։ Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ։ Ես ամենեւին նկատի չունեմ, թե մենք պետք է ծածկենք, կոծկենք մեր թերությունները, չքննադատենք իրար։ Ամենեւին ոչ։ Բայց, կրկնում եմ, պետք է լայնախոհություն հանդես բերենք փնտրտուքների նկատմամբ, որոնց ընթացքում սխալներն անխուսափելի կլինեն։

Եվ վերջին դիտողությունը, որ վերաբերում է ոչ միայն մեր լսարանին, Հայոց համազգային շարժմանը, այլեւ մեր ողջ ժողովրդին. դա շտապողականությունն է, անհամբերությունը, նյարդայնությունը։ Դժբախտաբար, նյարդայնությունը հիմա դաձել է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Խորհրդային Միության հասարակության հիմնական հատկանիշը։ Այդ նյարդայնությամբ վարակվել են նաեւ իշխանությունները։ Ես վերջերս Մոսկվայում էի, ինձ չափազանց մտահոգեց հատկապես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նյարդայնությունը© ես այնտեղ չտեսա որեւէ հավասարակշռված, սառնասիրտ մարդ։ Բոլորը գտնվում էին ջղային, գրգռված վիճակում, որը չափազանց վտանգավոր է։ Նրանք, պարզ է, վարակված են հասարակության նյարդայնությունից, խորհրդարանում նորից կրքեր են բորբոքվում, նյարդայնության աստիճանը բարձրանում է, որը փոխանցվում է հասարակությանը, այնուհետեւ՝ կրկին իշխանություններին։ Սա չափազանց վտանգավոր մթնոլորտ կարող է ստեղծել։ Մենք սրանից պետք է խուսափենք։ Մենք պետք է լինենք ավելի սառնասիրտ, ավելի համբերատար։ Շտապողականությունը, անհամբերությունը միայն ու միայն կավելացնեն, կխորացնեն մեր սխալները եւ կարող են վտանգել մեր ողջ գործը։

Ժողովրդի անհամբերությունն էլ բացատրելի է։ Մեզնից թռիչքներ էին սպասում, բայց աշխարհում հրաշքներ չեն լինում, թռիչքներ չեն լինում. դրա համար ժամանակ է պետք։

Բայց չպետք է մոռանալ, որ ամենամեծ թռիչքը մեր ժողովուրդն արդեն կատարել է. ես ուզում եմ շեշտել Հայոց համազգային շարժման եւ նրա ստեղծած իշխանությունների պատմական ¥ես չեմ վախենում այս բառն օգտագործելուց¤ առաքելությունը, որ նրանք իրականացրին վերջին չորս ամիսների ընթացքում։

Միայն այն փաստի շնորհիվ, որ Հայոց համազգային շարժմանը հաջողվեց իշխանության գլուխ անցնել, Հայաստանում կանխվեց քաղաքացիական պատերազմը։ Դուք շատ լավ եք հիշում չորս ամիս առաջ Հայաստանում տիրող իրավիճակը։ Եթե կոմունիստական իշխանությունը շարունակվեր եւս 1-2 ամիս, մենք չէինք կարող խուսափել քաղաքացիական պատերազմից։ Իսկ քաղաքացիական պատերազմը որեւէ ժողովրդի համար ամենամեծ դժբախտությունն է, շատ ավելի մեծ դժբախտություն, քան արտաքին ագրեսիան։ Դա կանգնած էր մեր դռան շեմին։ Մեզ հաջողվեց հսկողության տակ վերցնել իրադրությունը ոչ թե մեր արժանիքների, այլ միայն ու միայն ժողովրդի վստահության շնորհիվ։

Երկրորդ։ Քաղաքացիական պատերազմը միայն դրանով չէր ավարտվի։ Մեր Շարժմանը, մեր իշխանություններին հաջողվեց խուսափել նաեւ օտար զորքերի կողմից Հայաստանն օկուպացնելուց։ Որովհետեւ քաղաքացիական պատերազմին անմիջապես պետք է հաջորդեր Հայաստանի օկուպացիան խորհրդային բանակի կողմից այնպես, ինչպես տեղի ունեցավ Ադրբեջանում։

Ահա այն պատմական առաքելությունը, որ իրականացրել է Հայոց համազգային շարժումը։ Եվ եթե այսօր նա նույնիսկ հեռանա պատմության թատերաբեմից, միեւնույն է, նա արդեն կատարել է իր հսկայական, պատմական առաքելությունը մեր ժողովրդի առջեւ:

Սրանք մեծ, կարեւոր հաջողություններ են, բայց ոչ այն թռիչքը, որ իրականացրել է Հայոց համազգային շարժումը, մեր ողջ ժողովուրդը։ Այդ թռիչքն այն է, որ հայ ժողովուրդը, թոթափելով 70-ամյա գաղութային լուծը, բռնել է անկախ պետականության ստեղծման ճանապարհը եւ ստեղծել իր ազգային իշխանությունը։

Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որն առաջնորդվում է ոչ թե Մոսկվայի, ոչ թե օտարի հրահանգով, այլ միայն ու միայն սեփական պետության շահերով։ Ես սրանում եմ տեսնում անկախության բովանդակությունը, ազգային իշխանության էությունը։

Եվ ես ձեզ հավաստիացնում եմ՝ Հայաստանի իշխանությունները երբեք չեն շեղվի քաղաքական այս սկզբունքից։

ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏՔԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ, ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄՆ ՈՒ ՀԶՈՐԱՑՈՒՄՆ Է

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

(28 հունիս, 1993թ.)

Մեծարգո նախագահ, հագելի գործընկերներ© թույլ տվեք ողջունել Հայոց համազգային շարժման 5-րդ համագումարի պատգամավորներին եւ հաջողություն մաղթել համագումարի աշխատանքներին։

Ելույթովս ես ոչ թե պատրաստվում եմ մանրամասն հաշվետվություն տալ մեր գործունեության մասին, այլ փորձել պատասխանել ձեզ հուզող հարցերին եւ ՀՀՇ-ին ու Հայաստանի ներկա իշխանություններին ներկայացվող մերկապարանոց մեղադրանքներին, որոնք հաճախ պարզապես վերածվում են հայհոյանքի ու զազրախոսության։

Համոզված եմ, որ ապագա պատմաբանի համար շանթահարիչ է լինելու այն փաստը, թե պատմության կեղծարարությունից կշտացած եւ նրա դեմ ծառացած մեր հասարակությունը ժողովրդավարության պայմաններում ինչպես է հանդուրժում իր աչքի առջեւ եւ իր իսկ մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձությունների խեղաթյուրումը։

Սակայն պատմությունը թողնենք պատմության դատին եւ անցնենք բուն նյութի մատուցմանը` նշանաբան ունենալով ճշմարտությունը, միայն ճշմարտությունը։

1© Նախ՝ պատասխանատվության մասին, որը հատկապես վերջերս առավել շահարկման է ենթարկվում ընդդիմության կողմից, թե իբր ՀՀՇ-ն եւ Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից եւ այն բարդել ընդդիմության կամ արտաքին գործոնների վրա։ Նման հարցադրումն ինձ համար ի բնե ծիծաղելի է. ծիծաղելի այն պարզ պատճառով, որ մարդկային պատմության մեջ ոչ մի մահկանացուի չի հաջողվել խուսափել եթե ոչ արդարադատությունից, ապա գոնե պատմության դատաստանից։

Եթե ժողովուրդն իր քվեներով իշխանությունը անվերապահորեն հանձնել է ՀՀՇ-ին ու նրա ներկայացուցիչը հանդիսացող հանրապետության նախագահին, ապա ո՞վ կարող է առարկել, որ ներկա իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց ուսերին։ Այլ հարց է, թե ով ինչպես է գնահատում իրավիճակը, արդյոք չե՞ն շեշտվում նրա որոշ կողմերը եւ անտեսվում մյուսները, կամ` հակառակը։

Ընդդիմության իրավունքն է, բայց նաեւ նրա բարոյականության չափանիշը, անտեսել առարկայական գործոնները եւ բոլոր անհաջողություններն ու դժվարությունները վերագրել իշխանություններին, մանավանդ եթե նա համոզված է, որ դրանով նպաստում է պետության ամրապնդմանը եւ ազգային շահերի պաշտպանությանը։

Բայց նաեւ իշխանությունների եւ ՀՀՇ-ի իրավունքն է, պատասխանատվությունից չխուսափելով հանդերձ, իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, եւ, կախված այն բանից, թե կբավարարե՞ն նրան այդ բացատրությունները, ժողովուրդը ցույց կտա իր վերաբերմունքը հաջորդ ընտրություններում։

Բոլոր քաղաքակիրթ եւ իրավական պետություններում, որպիսին հավակնում է լինել նաեւ Հայաստանը, սա՛ է ժողովրդական դատաստանի իրականացման միակ եղանակը. ընտրություններում է միայն, որ վերջնական հաշվեկշռի են ենթարկվում հաջողություններն ու անհաջողությունները, առարկայական եւ ենթակայական գործոնները, վերջին հաշվով՝ պատասխանատվության չափը։

2© ՀՀՇ-ին ներկայացվող հաջորդ մեղադրանքն այն է, թե իբր նա, չարաշահելով ղարաբաղյան շարժման լիցքը, մոլորեցնելով «խեղճ» ժողովրդին եւ օգտվելով նրա «տգիտությունից» ու անփորձությունից, անօրինաբար տիրել է իշխանությանը եւ վերածվել «իշխող խմբակցության», այլ կերպ ասած՝ խունտայի, թայֆայի եւ այլն։

Մի կողմ թողնելով այն, որ նման դատողությունը նախ եւ առաջ մեծագույն արհամարհանք է սեփական ժողովրդի նկատմամբ, անդրադառնանք դրա քաղաքական նպատակադրմանը, որ, ցավոք, չափազանց պարզունակ ու թափանցիկ է։ Կասկածի տակ դնելով իշխանությունների օրինականությունը եւ ոգեւորված Վրաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի օրինակներով ու ռուսաստանյան խմորումներով` ընդդիմությունը դրանով, փաստորեն, տեսական եւ իրավական հող է նախապատրաստում արդարացնելու իշխանության համար մղելիք պայքարում միջոցների մեջ խտրություն չճանաչող իր գործողությունները։

Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ներկա իշխանությունների լեգիտիմությանը՝ օրինականությանը, ապա դրա ամենապերճախոս վկայությունը ՀՀՇ-ի ստացած 45% քվեներն են 1990թ© մայիսին կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում եւ` հանրապետության նախագահի ստացած 83% քվեները` 1991թ© հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում։

Ասվում է, թե այդ արդյունքները ձեռք են բերվել ժողովրդին մոլորեցնելու գնով։ ՀՀՇ-ն եւ հանրապետության նախագահը հանճար պետք է լինեին՝ ժողովրդին երկու-երեք տարի շարունակ մոլորեցնել կարողանալու համար: Ժողովրդին կարելի է տասնամյակներով ստրկացնել, կարելի է նաեւ մի պահ մոլորեցնել, բայց երկու-երեք տարի շարունակ դա ոչ ոքի չի հաջողվի։ Եվ հետո, եթե մոլորեցնելն այդքան հեշտ էր, այդ ինչպե՞ս ժողովուրդը չմոլորվեց նախագահական որոշ թեկնածուների աղմկոտ, թանկարժեք ու լայնածավալ ընտրարշավներից։

Եթե խոսքը կրկին վերաբերում է իշխանությունների օրինականությանը, ապա նախ եւ առաջ կասկածելի է հենց ընդդիմությունը ներկայացնող Գերագույն խորհրդի նորաբույս կուսակցական խմբակցությունների օրինականությունը: Ժողովուրդը ոչ մի դաշնակցական, ռամկավար կամ ԱԺՄ-ական չի ընտրել, բայց այսօր Խորհրդարանում կան նման կուսակցական խմբակցություններ։ Ժողովուրդն ընտրել է միայն կոմունիստներ, ՀՀՇ-ականներ եւ մի քանի անկախ պատգամավորներ։ Միակ բացառությունը ԱԻՄ-ի ներկայացուցիչն է, որ ընտրվել է կուսակցական հիմունքներով։ Դաշնակցության, ռամկավար-ազատական կուսակցության եւ ԱԺՄ-ի խմբակցություններն առաջացել են Խորհրդարանի ներսում` կոմկուսից ու ՀՀՇ-ից անջատված պատգամավորների ուժերով։ Եթե այդ պատգամավորների գաղափարախոսության եւ քաղաքական մտածողության մեջ այդպիսի արմատական հեղաբեկում էր տեղի ունեցել, ապա տարրական բարոյականությունը եւ ժողովրդին չմոլորեցնելու վեհ գիտակցությունը պահանջում էին հրաժարվել պատգամավորական աթոռներից եւ վերընտրվել որպես դաշնակցական, ռամկավար կամ ԱԺՄ-ական։ Սա քաղաքական բարոյականության մեծագույն դաս կլիներ թե՛ ժողովրդի, թե՛ մանավանդ ներկա իշխանությունների համար։

3© Հաջորդ մեղադրանքը. ՀՀՇ-ն եւ հանրապետության նախագահը անհանդուրժող են եւ ձգտում են մենատիրության, որի վառ արտահայտությունը նախագահի վարած կադրային քաղաքականությունն է՝ հիմնված քաղաքական նկատառումների եւ անձնական նվիրվածության սկզբունքի վրա։ Ծեծված, չարչրկված, բայց դեռեւս իր հրապարակային պատասխանը չստացած մեղադրանք։

Նախ՝ հանդուրժողականության մասին։ Եթե համեմատելու լինենք Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ անգամ Ռուսաստանի հետ, որտեղ ժողվրդական շարժումները եկան իշխանության գլուխ, ապա կտեսնենք, որ միայն Հայաստանում հաշվեհարդար չկիրառվեց նախկին կոմունիստական վարչակարգի եւ նրա ուժային լծակների՝ Ներքին գործերի նախարարության ու Պետական անվտանգության կոմիտեի նկատմամբ։ Կոմկուսը չարգելվեց, պետական վարչամեքենայի կոմունիստ պաշտոնյաները, միլիցիայի ու ՊԱԿ-ի աշխատակիցների մեծագույն մասը չհեռացվեցին աշխատանքից։ Ավելին, կոմունիստական վերջին՝ Մարգարյանցի կառավարության 36 անդամներից 14-ը պահպանեցին իրենց տեղերը Վազգեն Մանուկյանի կաբինետում, էլ չեմ խոսում փոխնախարարների մասին, որոնց մեծ մասը շարունակեց եւ այսօր էլ շարունակում է իր աշխատանքը։ Թող չստեղծվի այն տպավորությունը, թե նման հանդուրժողականություն դրսեւորվել է միայն կոմունիստների նկատմամբ։ Գագիկ Հարությունյանի կառավարությունում Պետական նախարարի եւ Առողջապահության նախարարի պաշտոններն զբաղեցնելու` իմ կողմից լուրջ, հետեւողական առաջարկ է եղել նաեւ դաշնակցական կուսակցության երկու հայտնի գործիչների՝ Կարո Արմենյանին եւ Գեւորգ Քեփենեկյանին։ Առաջարկը Քեփենեկյանի կողմից հարգելի պատճառաբանությամբ, իսկ Արմենյանի կողմից՝ անհայտ նկատառումներով մերժվել է։

Անցնելով կադրերի ընտրության հարցում իբր թե դրսեւորվող քաղաքական նկատառումներին` հարկ է նշել հետեւյալը. Վազգեն Մանուկյանի կառավարության 36 անդամներից միայն հինգն էին ՀՀՇ-ական. ինքը՝ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Կտրիճ Սարդարյանը, Աշոտ Մանուչարյանը եւ Ալեքսան Հակոբյանը։ Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի կառավարությունում, որ կազմված էր 38 անդամներից, նույնպես վեց ՀՀՇ-ական կար` Հրանտ Բագրատյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Վալերի Պողոսյանը, Վահան Շիրխանյանը եւ Սամվել Գեւորգյանը։ Իսկ Հրանտ Բագրատյանի կաբինետում ՀՀՇ-ական են 38 անդամներից հինգը. ինքը՝ Բագրատյանը, Վազգեն Սարգսյանը, Վահան Փափազյանը, Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Զադոյանը։

Այժմ` կադրերին անձնական նվիրվածության սկզբունքով ընտրելու մասին։ Այդ առիթով կարող եմ նշել միայն հետեւյալը` եզրակացությունները թողնելով հասարակություն անաչառությանը։ Մինչեւ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելը ես անձամբ ծանոթ եմ եղել Վազգեն Մանուկյանի կառավարության 36 անդամներից միայն տասներեքին։ Դրանք են` Վազգեն Մանուկյանը, Գեւորգ Վարդանյանը, Հրանտ Բագրատյանը, Կտրիճ Սարդարյանը, Աշոտ Մանուչարյանը, Վահե Ստեփանյանը, Աշոտ Եսայանը, Հուսիկ Հարությունյանը, Եսայի Ստեփանյանը, Ռոբերտ Մեհրաբյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, Ալեքսան Հակոբյանը եւ Կարեն Սիմոնյանը։ Գագիկ Հարությունյանի եւ Խոսրով Հարությունյանի կաբինետներիի 38 անդամների թվում նույն ժամանակից առաջ ծանոթ եմ եղել տասնվեցին` Հրանտ Բագրատյան, Գեւորգ Վարդանյան, Աշոտ Եսայան, Վահե Ստեփանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Կարինե Դանիելյան, Գրիգոր Պողոսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Հակոբ Մովսես, Վալերի Պողոսյան, Ստեփան Բադալյան, Վահան Շիրխանյան, Սամվել Գեւորգյան, Վլադիմիր Մովսիսյան եւ Հուսիկ Հարությունյան։ Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի կաբինետին, ապա այստեղ այդ մարդկանց թիվը կազմում է կառավարության 38 անդամներից տասնվեցը. Հրանտ Բագրատյան, Աշոտ Եսայան, Վահե Ստեփանյան, Վահան Փափազյան, Կարինե Դանիելյան, Արմեն Եղիազարյան, Գրիգոր Պողպատյան, Հակոբ Մովսես, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Դավիթ Զադոյան, Լեւոն Բարխուդարյան, Ստեփան Բադալյան, Վլադիմիր Մովսիսյան, Վազգեն Սարգսյան եւ Ռաֆայել Բագոյան։ Սա էլ, ահա, կադրերի անձնական նվիրվածության մասին։

Ես ձեզ թերեւս ձանձրացրի անունների թվարկումով, սակայն այս հարցն այնքան շատ եւ կույր համառությամբ է շահարկվում, որ կարծում եմ` ավելորդ չէր մեկ անգամ ընդմիշտ սպառիչ պատասխան տալ դրան։

Այսպիսով, նկատի ունենալով վերը շարադրվածը` հարկ եմ համարում հիշեցնել, որ հանրապետության նախագահը կադրերի ընտրության հարցում առաջնորդվել եւ այսուհետ եւս առաջնորդվելու է նրանց մասնագիտական, կազմակերպչական կարողությունների եւ մարդկային հատկանիշների նկատառումով։ Այս սկզբունքի հետեւողական գործադրման շնորհիվ հանրապետության կառավարման համակարգում հայտնվել են զգալի թվով կարող, մտավորական ուժեր, որոնք իրենց ձեռք բերած փորձառությամբ ի վիճակի են լուծել մեր սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրները։

Բերելով այս մանրամասները, ես, անշուշտ, չեմ փորձում խուսափել պատասխանատվությունից ¥կրկին այս չարաբաստիկ բառը¤ եւ ժխտել ներկա իշխանությունների ՀՀՇ-ական լինելու հանգամանքը։ Հանրապետության ներկա իշխանությունները, այո՛, ՀՀՇ-ական են այնքանով, որքանով առաջնորդվում են ՀՀՇ գաղափարախոսությամբ եւ իրականացնում նրա ծրագիրը. իրավունք, որ տրվել է ժողովրդի կամքով։

4© ՀՀՇ-ին ներկայացվում է նաեւ ապակառուցողականության, Գերագույն խորհրդի գործունեությունը վիժեցնելու մեղադրանք։ Թեեւ այս հարցին իր զեկուցման մեջ մանրամասն անդրադարձավ ՀՀՇ վարչության նախագահ Տեր-Հուսիկ քահանա Լազարյանը, ես նույնպես կարեւոր եմ համարում համառոտակի կանգ առնել դրա վրա։

Նման տպավորություն, իսկապես, կարող է ստեղծվել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը, որպես կանոն խուսափելով իր բուն` օրենսդրական պարտականությունների կատարումից, համառորեն ձգտում է Գերագույն խորհուրդը վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի, վերաբաշխել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների լիազորությունները, վերականգնել սովետների բացարձակ իշխանությունը, իսկ ՀՀՇ-ն նույնպիսի հետեւողականությամբ ձախողում է բոլոր նման փորձերը։

Սակայն երբ խնդրին մոտենում ենք Գերագույն խորհրդի բուն օրենսդրական գործունեության տեսանկյունից, պարզվում է լիովին հակառակը։ Անցած երեք տարվա ընթացքում Գերագույն խորհրդի բոլոր օրենքներն ու կարեւոր որոշումներն ընդունվել են միայն ու միայն ՀՀՇ-ի, անկախ պատգամավորների, մասամբ` կոմունիստական, ագրարային եւ ռամկավար-ազատական խմբակցությունների ջանքերով։ Դաշնակցությունը եւ ԱԺՄ-ն, որպես կանոն, միշտ դեմ են եղել այդ օրենքներին ու որոշումներին, իսկ հաճախ ընդհանրապես չեն մասնակցել քվեարկություններին։

Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ ՀՀՇ խմբակցությունը կառուցողական լուրջ մոտեցում հանդես բերեց նաեւ Գերագույն խորհրդի բարեփոխման` այնքան խոսակցությունների առարկա դարձած օրինագծի ընդունման հարցում։ Օրինագծի ընդունումը նորից խափանվեց Դաշնակցության, ԱԺՄ-ի եւ կոմունիստների կողմից` այն պատճառաբանությամբ, թե իբր այն նոր լիազորություններ է տալիս հանրապետության նախագահին։ Խոսքը վերաբերում է Գերագույն խորհրդի որոշումների նկատմամբ նախագահի վետոյի իրավունքին։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե նախագահն իսկապես նոր լիազորություն է ձեռք բերում, բայց միայն առաջին հայացքից։ Իսկ իրականում, ինչպես այսօր, Գերագույն խորհրդի որոշումներն ընդունվում են 125 ձայնով, նախագահի վետոն նույնպես պետք է հաղթահարվեր 125 ձայնով, այսինքն ոչինչ չէր փոխվում։ Ընդդիմության նման դիրքորոշումը չէր

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.