ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2018-09-03
- / Միքայէլ Հայրապետեան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.09.2014թ.
Ք. Երևան
Պահպանողական կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում
է, որ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել երկրում արդար և թափանցիկ ընտրություններ
անցկացնելու համար: Երևանի ավագանու ընտրությունները դրա մեկնարկը կարող են լինել:
Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ Հայաստանի ապագան արևմտյան քաղաքակրթական համակարգի
մաս դառնալն է, որը կարելի էր սկսել հենց մայրաքաղաքին արևմտյան մշակութաբանական մոտեցում
ցուցաբերելուց: Ցավոք, ներկա ապաքաղաքական և զգացմունքային մթնոլորտում Պահպանողական
կուսակցությանը չհաջողվեց նպաստել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Արևմտյան
քաղաքակրթական ճակատի ձևավորմանը, ուստի որևէ ձևաչափով մեր մասնակցությունը անպատակահարմար
ենք դիտարկել: Իշխանական ցանկացած մակարդակի լծակների տիրապետումը հայ պահպանողականների
համար երբևէ չի եղել և չի կարող լինել ինքնանպատակ:
Մյուս կողմից՝ քանի որ պետականավարման պատասխանատվությունը
խիզախորեն ստանձնել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը, ուստի անհրաժեշտ է, որպեսզի
նրան տրվի իր պահանջած համարժեք նաև լիազորությունը, որի պակասի մասին հրապարակայնորեն
ազդարարվել է անցումային արդարադատության պահանջի, երկրորդ նախագահին քաղաքական բևեռ
ներկայացնելու և այլ միջոցներով:
Ըստ այսմ՝ Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը,
ուենալով ոչ անկարևոր վերապահումներ, մեր համակիր քաղաքացիներին հորդորում է Երևանի
ավագանու ընտրություններում քվեարկել Վարչապետի օգտին՝ նրան հանձնելով իշխանության
հնարավորինս ամբողջական լիազորություններն ու ամբողջական պատասխանատվությունը՝ կենտրոնանալով
գալիք խորհրդարանական ընտրություններին Արևմտյան քաղաքակրթական արժեքներ դավանող քաղաքական
ճակատի ստեղծման վրա:
ՊԱՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ