ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պահպանողական կուսակցությունն իշխանություններին հորդորում է մինչև Երևանի ավագանու ընտրություններն արդարացմամբ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին

Ողջունելով «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնության՝ նաև Պահպանողական կուսակցությանը հասցեագրված կոչը Պահպանողական կուսակցությունը վերահաստատում է իր մոտեցումը. պարոն Շանթ Հարությունյանը անվիճարկելիորեն քաղաքական բանտարկյալ է՝ որպես այդպիսին ճանաչված նաև Վարչապետի կողմից:

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատազրկումը պայմանավորված է եղել նախ՝ արևմտյան արժեհամակարգի իրական դավանողներին մեկուսացնելու ռուսական իմպերիական պատվերով, ապա և՝ Սերժ Սարգսյանի քինախնդրությամբ ու հաճկատարությամբ:

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի՝ ցայժմ արդարացմամբ ազատ չարձակումը կարող է վկայել, որ՝

1.Հայաստանում դեռևս տեղի չի ունեցել մտքի հեղափոխություն,

2.Որոշակիորեն կասկածելի լեգիտիմություն է ունենալու հայաստանյան ցանկացած ընտրություն (հանիրավի արգելափակված Շանթ Հարությունյանի մասնակցությունը կարող էր խաղից դուրս թողնել, օրինակ, Երևանի քաղաքապետի շրջանառվող թեկնածուներին):

Ըստ այսմ՝ Պահպանողական կուսակցությունն իշխանություններին հորդորում է մինչև Երևանի ավագանու ընտրություններն արդարացմամբ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին: Հանրային վստահության մեծ պաշար ունեցող օրվա իշխանությունները պարտավոր են ակամա չկրկնել նախընթաց իշխանությունների հակաժողովրդավարական մեթոդը, երբ ընտրություններն անցկացվում էին քաղաքական իրական ընդդիմախոսներին անազատության մեջ պահելու պայմաններում: 

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

08.08.2018թ. 

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.