ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Պահպանողական կուսակցությունը հանդիպումների շարք է սկսել
- 2018-08-02
- / Հայկ Միրզոյան
Պահպանողական կուսակցությունը նախաձեռնել է հանդիպումների շարք կուսակցությունների, քաղաքական նախաձեռնությունների, հասարակական ակտիվի և դիտորդական միավորների հետ:
Արդեն նախնական հանդիպումներ են կայացել ներկա առանցքային դերակատար որոշ ուժերի հետ, և նախատեսվում են կառուցողական հանդիպումներ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող բոլոր շահագրգիռ կառույցների հետ՝ հնարավոր միասնական օրակարգի և մրցապայքարի կանոնների ձևավորման նպատակով:
ՊԿ Լրատվական կենտրոն