ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԿՈՉ

Post 1

Խորհրդային բռնազավթման առաջին իսկ օրերից մինչև Հայաստանի անկախացումը հարյուր հազարավոր հայեր գնդակահարվեցին, աքսորվեցին և բռնադատվեցին: Ցեղասպանությունից հետո հայերի ամենազանգվածային տեղահանությունը 1949թ. հունիսի 14-ին էր, երբ բեռնատար գնացքներով Ռուսաստանի և Միջին Ասիայի խորքերն աքսորվեցին 50 հազար հայեր, ինչպես նաև բախտակից հազարավոր մերձբալթիկացիներ:

Թավշյա հեղափոխության նվաճումներից է, երբ առաջին անգամ հնարավորություն կա սիրո և համերաշխության մթնոլորտում նաև պետական մակարդակով նշելու այդ օրը:

Պահպանողական կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հունիսի 14-ին, ժամը 12:00-ին հավաքվել Բռնադատվածների հուշարձանի մոտ («Հաղթանակ» զբոսայգու մուտքի հանդիպակաց մայթին)՝ ոգեկոչելու խորհրդային կարգերի անմեղ զոհերի հիշատակը և մեր նպաստը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը:

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.