ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Պահպանողական կուսակցության շնորհավորանքը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- 2018-05-08
- / Թաթուլ Մկրտչյան
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
Ձերդ գերազանցություն պարոն Նիկոլ Փաշինյանին
08.05.2018թ.
Ք. Երևան
Մեծարգո պարոն Վարչապետ,
Պահպանողական կուսակցությունը մեր երկրի համար մեծագույն նվաճում է դիտում Ձեր՝ ՀՀ Վարչապետի պաշտոնում ընտրվելը, ինչի առթիվ շնորհավորում ենք թե՛ Ձեզ, թե՛ մեզ՝ հայ պահպանողականներիս: Շուշիի պատմական ազատագրման, Երկրորդ համաշխարհայինում նացիզմին հաղթելու և հայ երկրապահների խնկելի եռատոնը ևս մեկ անգամ նվիրական դարձավ Ձեր պանծալի հաղթանակով:
Մաղթում ենք Ձեզ հատուկ հումանիզմի, հայրենասիրության, տաղանդի և եռանդի անսպառություն, անձնական և անանձնական երջանկություն: Թող Ձեր պաշտոնավարումը նշանավորվի սիրո և նվիրման մթնոլորտի վերահաստատմամբ, համազգային ծրագրերի իրականացմամբ, մեր երկիրը երջանիկ մարդկանց հայրենիք դառնալով:
Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ