ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Ներկա խորհրդարանը չի արտացոլում հանրային տրամադրությունները. հայտարարություն
- 2018-04-30
- / Թաթուլ Մկրտչյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.04.2018թ.
Ելնելով այն իրողությունից, որ
·
Քաղաքական համակարգի փտածության հետևանքով
պետությունը գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ,
·
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական
հուժկու շարժումը բարեպատեհ հնարավորություն է ստեղծել որակապես նոր, արժանապատիվ,
իրապես անկախ, ստեղծարար, առաջադեմ մոդելի պետություն կառուցելու համար,
·
Ներկա Խորհրդարանը չի արտացոլում հանրային
տրամադրությունների և քաղաքական կողմնորոշումների իրական պատկերը,
Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված ճգնաժամից
ամենաշահավետ ելքը ՀՀ բազմահազար քաղաքացիների առաջադրած ներկայացուցչին ԱԺ-ում վարչապետ
առաջադրելն ու հաստատելն է, ինչպես նաև բացառապես ժողովրդի ներկայացուցիչ վարչապետի
առկայությամբ արտահերթ խորհրդարանական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:
Այսու՝ Պահպանողական կուսակցությունը, ողջունելով և քաջալերելով ՀՀ
Նախագահի քաղաքակիրթ պետականավարման երաշխավորի արդյունավետ մոտեցումներն ու գործունեությունը,
Խորհրդարանում ներկայացված ուժերին հորդորում է հանձնվել քաղաքացիական շարժման վերոնշյալ
պահանջներին, քանի որ միայն այդ հանձնվելն է, որ հաղթանակ է հանրային բոլոր շերտերի,
Հայոց պետականության համար: Հատկապես իրենց պահպանողական համարող, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի
Հանրապետական կուսակցության սկզբունքներին չդավաճանածներն այս եզրագծային պահին պարտավորություն
ունեն վարչապետի պաշտոնում առաջադրելու ժողովրդի ընտրյալին և քվեարկելու նրա օգտին:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ