ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կոչ ՀՀ ոստիկաններին

Post 1

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանը Ֆեյսբուքի էջում գրել է. 

Կոչ ՀՀ ոստիկաններին

Պարոնայք ոստիկաննե՛ր,

Դուք ո՛չ օրենքով, ո՛չ բարոյականությամբ պարտավորված չեք կատարելու բոլորիս սիրելի Հայրենիքը բռնազավթած խունտայի ապօրինի հրամանները: Դուք ոչ մի հոգևոր ընդհանուր բան չունեք Սովետական Ադրբեջանի կոմսոմոլի ֆունկցիոներների, «Նեվթչիի» երեկվա երկրպագուների, կևորկով-ալիևների ենթակաների, բյուլբյուլօղլիների մուղամներով ներծծված թալանչիների հետ. ձեր մայրերը ձեզ լույս աշխարհ են բերել որպես Հայաստանի՛ զավակներ: Հավատարիմ մնացե՛ք ձեր՝ հայի և քաղաքացու կոչմանը: Երբևէ նրանք պատերազմական ժամանակների օրենքով պատասխան են տալու մեր երկրի 30-ամյա լլկման համար: Դուք պարտավորված չեք կիսելու նրանց պատասխանատվությունը: Ամենայն հարգանքով վարվեք մեր երկրի ծաղկի՝ պայծառ երիտասարդության հետ. նրանց ողնաշարին հասցված ցանկացած հարվածի հանցանքը վաղեմության ժամկետ չի ճանաչելու:

Աստված ձեր մտքին պայծառություն տա, որ չգայթակղվեք և օտարի կացնին կոթ չդառնաք:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

22.04.2018թ.

Ք.Երևան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.