ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եթե իրապես քաղաքական օրակարգ հռչակվի, ինչը դեռևս չկա մթնոլորտում, ապա բարիկադի մեր հատվածը թափուր չի մնա

Post 1

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

-Պարոն Հայրապետյանտարեցտարի ընդդիմադիր ճակատում արժեքային կողմնորոշումների բացակայություն է   նկատվումհիմնականում անձերի դեմ ուղղված պայքար է։ Պատճառըըստ Ձեզորտե՞ղ է։

-Լավ հիշում եմ ավելի քան 20 տարի առաջ լուսահոգի Էդուարդ Եգորյանի մի հարցազրույցի վերնագիրը՝ «Անձինք կարևոր չեն, կարևորը երևույթներն են»: Եթե հարցադրումը նույնությամբ մնացել է, ապա մեր քաղաքական դասը հասունացում չի ապահովել: Ցավալի է:

Այս օրերին ականատես ենք լինում «Ելք» դաշինքի պառակտմանը։ Ըստ էության՝ արտաքին տարբեր կողմնորոշումներ  ունեցող քաղաքական ուժերից բաղկացած դաշինքը ընդամենը մեկ տարվա կյանք ունեցավ։ Սա ահազա՞նգ չէոր պետք է  միավորվող քաղաքական ուժերը հստակ արտաքին քաղաքական կողմնորոշումներ ունենան։

-Ո՛չ. արտաքին քաղաքական կողմնորոշման հստակության բացակայության ահազանգը չէ դա: Արտաքին քաղաքական կողմնորոշումները կարող են փոխվել ու փոփոխվել (խոսքը քաղաքակրթական ընտրանքի մասին չէ). խնդիրն ազգային շահը որպես ելակետ ունենալն է: Ա՛յդ ելակետի բացակայության ահազանգն ենք մենք ամեն րոպե զգում:

Պարոն Հայրապետյանըստ Ձեզ՝ որքանո՞վ են ընդդիմադիր տարբեր շերտերի գործողություններ վայելում արտաքին   կենտրոնների աջակցությունը։

-Չեմ կարծում, որ արտաքին կենտրոնները չգիտեն, թե ընդդիմադիր ո՛ր բեկորն ո՛ւմ ուղղորդմամբ է գործում: Քիչ առաջ նշված՝ քաղաքական հասունացման մեր ներկա մակարդակի պայմաններում բավականին թեական է, որ արտաքին աշխարհում որպես գործընկեր են ընկալվում տարբեր շերտերը: Ավելի հավանական է, որ դիտարկվում են որպես «երկակիներ», ինչը դարձյալ ցավալի է:

Տարբեր ընդդիմադիր խմբեր նույն օրակարգի շուրջ պայքարում են առանձին, մոբիլիզացիա տեղի չի ունենում։ Խնդիրը, ըստ Ձեզ, որտե՞ղ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պետք է հստակեցնի իր մոտեցումները, իսկ ճակատի անդամներից Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ միայնակ պայքարն արդյունք չի տալիսեթե որևէ ուժ փորձում է սեպարատ գործողություն անելաջակցում է իշխանությանը։

-Ընդհանրապես չեմ ընկալում հռչակված ներկա «քաղաքական» օրակարգերը: Մենք այսօր քաղաքական օրակարգ չունենք: Գուցե պատճառն այն է, որ Հայաստանում իր իրական իմաստով քաղաքականություն չկա: Իսկ իրական քաղաքականության բացակայությունն օրինաչափորեն պիտի հանգեցներ իշխանությունների լճացման և ընդդիմադիրների՝ ոչ ադեկվատության:

Պարոն Հայրապետյանիր հարցազրույցում բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանը նշում էոր քաղաքացիական  անհնազանդությունըհանրահավաքներն ու երթերը պետք է զուգադրվեն ապստամբության հետլինեն նրա  բովանդակությամբ ու նպատակայնությամբՄիայն  հանրահավաքներով կամ փողոց ու շենք շրջափակելով գործը գլուխ չի գա: Գործող համակարգը հիմնված է բռնության վրա, ուստի հարկավոր է փշրել նրա ատամներըԻրականում համակարգը շատթույլ է, «Սասնա ծռերի» ապստամբություննարդեն կտրել է նրա կյանքի թելըերկրորդ հարվածին նա չի դիմանալու: Որքանո՞վ եք իրատեսական համարում այս գնահատականները։

-Որ ցանկացած ժողովուրդ պետք է ունենա ապստամբելու իրավունք, ավելին՝ սահմանադրորե՛ն ամրագրված այդպիսի իրավունք, կասկածից վեր է: Խնդիրն ամենևին այդտեղ չէ: Մեր խռովարարները նույնիսկ հպանցիկորեն չեն նկատել բուն խնդիրը, կամ՝ հրահանգավորվել են, որ չնկատեն:

Նա նաև նշում էոր որևէ ուժեթե կամենումէ արդյունքի հասնելպետք է ցույց տաԺիրայր Սեֆիլյանին որպես Սերժ Սարգսյանիու նրա ապազգային համակարգիայլընտրանք։ Համամի՞տ եք արդյոք։

-Ո՛չ: Խնդիրը Սերժ Սագսյանը չէ: Եթե երևույթն անվանեք սերժսարգսյանություն, ինչին միայն մասնակիորեն կարելի է համաձայնել, ապա, իհարկե՛, պետք է երևո՛ւյթը փոխել: Իսկ երևույթի, արժեքների այլընտրանքը բացառապես երևույթն ու արժեքները կարող է լինել՝ այդ երևույթն ու արժեքները լավագույնս խորհրդանշող անհատներով: Ցո՛ւյց տվեք, խնդրեմ, այլընտրանքային արժեհամակարգը, դրա բանական և հոգևոր սնուցիչները, ապացուցե՛ք, խնդրեմ, որ որևէ անձ կամ անձանց խումբ մարմնավորում է այդ այլընտրանքայնությունը: Ցավոք, ինքս դա չեմ տեսել վերջին 10 տարում:

-Ապրիլին տարբեր քաղաքական ուժեր նույնօրակարգի շուրջ պայքարելու ենհանրահավաքներ իրականացնելու։Պահպանողական կուսակցությունն արդյոքմիանո՞ւմ է այդ պայքարներին։

-Եթե իրապես քաղաքական օրակարգ հռչակվի, ինչը դեռևս չկա մթնոլորտում, ապա բարիկադի մեր հատվածը թափուր չի մնա:

-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է փաթեթով հանձնվել Արևմուտքին, եթե Ռուսաստանը տարածաշրջանից հեռանա՝ չհաջողելով կլանել Արցախը և ՀՀ անկախությունը: Առաջիկայում Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի: Կարելի՞ է ենթադրել, որ այս պարագայում հնարավոր է այս համաձայնագիրը կյանքի կոչվի:

-Ներեցեք, բայց անտրամաբանական և հատկապես գավառական տեսակետ է: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը երևի բոլորից էլ լավ է զգում, որ այդ փաթեթի միջից հատկապես իրեն ու իր իշխանությանը գին տվող չի լինելու ո՛չ Արևելքում, ո՛չ մանավանդ Արևմուտքում: Ոչինչ չի հուշում, թե Ռուսաստանն ամենամոտ ապագայում հեռանում է տարածաշրջանից: Նրա հեռացումը, ցավոք, լինելու է հանկարծակի և շռնդալից, ինչպես եղավ 1917թ. նոյեմբերին: Խնդիրը դրան պատրաստ լինելն է, 1918թ. անփորձությունը չկրկնելը: Համալիր անվտանգության գոտիներից դուրս տարածքներ չեն լինում: Անկախության սկզբից ի վեր մեր անվտանգության հիմնական երաշխավորը եղել է ԱՄՆ վարած քաղաքականությունը: Խնդրում եմ՝ «անվտանգություն» և «պաշտպանություն» եզրերը չշփոթել. դրանք, շփման ընդհանուր տիրույթներ ունենալով հանդերձ, տարբեր բաներ են: Այդ անվտանգության էատարրերից է նաև ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը, որն աստիճանաբար (իհարկե, ոչ ցանկալի արագությամբ՝ կախված Ռուսաստանի ցայտնոտային և մոլեգին վարքագծից), սակայն կյանքի կկոչվի՝ անկախ այն բանից, թե ով է կանգնած Հայաստանի պետական ղեկին:

Հարցազրուցավար՝ Սիրանույշ Պապյան 1in.am 05.04.2018թ.


Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.