ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Հայաստանյան ընտրությունները կրում են ապաքաղաքական բնույթ. ընտրություններին մասնակցող քաղաքացիների փոքր մասն է գիտակցում եւ արժեւորում այս կամ այն թեկնածուի քաղաքական ու գաղափարական դիրքորոշումը: ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Հայաստանյան ընտրությունները կրում են ապաքաղաքական բնույթ. ընտրություններին մասնակցող քաղաքացիների փոքր մասն է գիտակցում եւ արժեւորում այս կամ այն թեկնածուի քաղաքական ու գաղափարական դիրքորոշումը: Գիտակցելով պատմության առջեւ իմ սերնդի պատասխանատվությունն ու ժամանակի պահանջները` ես որոշել էի առաջադրվել Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու: Սակայն հաշվի առնելով Արարատ Զուրաբյանի առաջադրման հանգամանքը, Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցության ղեկավար է, Երիտասարդ պահպանողականների միության նախագահությունը որոշել է սատարել պարոն Զուրաբյանին, մանավանդ որ թաղապետական վերջին երկու ընտրություններում հանդես էր եկել հենց նրա պաշտպանությամբ: Երիտասարդ պահպանողականների միության կողմից Արարատ Զուրաբյանի թեկնածությունը պաշտպանելու մասին մեր որոշումը, թող օրինակ ծառայի Հայ Ազգային կոնգրեսին սատարող կամ դրա մաս կազմող բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Կենտրոն համայնքի ազատ քաղաքացիներ, քաղաքացիական պայքարը շարունակվում է: Հիմա Երեւանի կենտրոնը, հետո Երեւանը, հետո ամբողջ Հայրենիքը: ՀԱՅԿ ՄԻՐԶՈՅԱՆ Երիտասարդ Պահպանողականների Միության համանախագահ
Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.