ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՊԿ ՆԱԽԱԳԱՀ Մ. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ARMINFO ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԻԹՅԱՆԸ

Որքա՞նով է հավանական Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի համաձայնությունը. արդյո՞ք Կրեմլն այդ առնչությամբ ճնշում կգործադրի Երեւանի վրա՝ հաշվի առնելով վերջինիս քաղաքական որոշակի կողմնորոշվածությունը դեպի Սրեւմուտք:


ՊԿ ՆԱԽԱԳԱՀ Մ. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

ARMINFO ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԻԹՅԱՆԸ

- Որքա՞նով է հավանական Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի համաձայնությունը. արդյո՞ք Կրեմլն այդ առնչությամբ ճնշում կգործադրի Երեւանի վրա՝ հաշվի առնելով վերջինիս քաղաքական որոշակի կողմնորոշվածությունը դեպի Սրեւմուտք:

- Բավականին հնարավոր կլիներ Հայաստանի մուտքը Եվրասիական միություն, եթե Հայաստանի քաղաքականությունը կախված լիներ Հայաստանի քաղաքական ուժերից: Շատ քիչ է հավանական, որ Հայաստանին հենց այդ՝ Եվրասիական միություն մտցնելու պատճառով Մոսկվան ճնշումներ գործադրի: Մոսկվան բոլորից լավ գիտի, որ իր իսկ ճարտարապետած եւ իր կողմից ղեկավարվող մեր քաղաքական դաշտը հիմնականում կամակատարների խումբ է եւ ունակ չէ ինքնուրույն որեւէ քայլի, այդ թվում՝ քաղաքակրթական եւ անվտանգության համակարգերի ընտրության: Հնարավոր չէ համաձայնել, թե մեր քաղաքական գործիչները որոշակի հակվածություն ունեն դեպի Արեւմուտք. նրանք ավելի ռուս են, քան ռուսներն իրենք: Այլ հարց է, որ Եվրասիական միություն մտցնելու ՊԱՏՐՎԱԿՈՎ, ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ Մոսկվան արտաքուստ ճնշումներ գործադրի, նույնիսկ՝ պատժի, բայց դա կլինի Արեւմուտքի հետ ռուսական խաղի տրամաբանության տիրույթում: Հայաստանն այդ խաղում ընդամենը հաշիվը փակողն է լինելու, գործիք եւ ո՛չ գործոն:

- Ձեր ելույթներից մեկում Դուք նշել ենք ՀԱՊԿ-ից դուրս գալու ¨ Ար¨մուտքի ու ՆԱՏՕ-ի հետ մերձենալու անհրաժեշտությունը: Որտե՞ղ է երաշխիքը, որ անվտանգության հատկապես ար¨մտյան համակարգը կարող է ապահովել Հայաստանի երկարաժամկետ զարգացումը:

- Այո՛, նման ելույթ ունեցել եմ: Արեւմտյան քաղաքակրթական եւ անվտանգության համակարգերն առավել արդիական են եւ կենսունակ. դրանց արդյունավետությունը եւ հնարավորություններն ապացուցելու հարկ չկա: Այլ խնդիր է, որ որեւէ երաշխիք հնարավոր չէ տալ, թե այդ համակարգն այսօր ցանկանում է եւ կփորձի երաշխավորել մեր երկրի անվտանգությունը (խոսքը պաշտպանության մասին չէ, որն անվտանգության մի փոքրիկ մասն է ընդամենը): Մեր պետությունն ու մեր հասարակությունն այսօր պահի ընտրության խնդիր ունեն: Մենք 1915 թվականից մինչեւ Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրեր, Սումգայիթից մինչեւ Գետաշեն, Արծվաշեն, Շահումյան մեր մաշկի վրա լավ զգացել ենք, թե ինչ է նշանակում համակարգային վակուում, թե ինչ է նշանակում "ուշանալ ընդամենը 3 օր": Ուստի, եթե անգամ, ՀԱՊԿ-ն չարիք է, միեւնույն է՝ ավելի մեծ չարիք է նման մի բանի իսպառ բացակայությունը: Եթե ռուսական միջնադարյան ներկայությունը Հայաստանի քաղաքակիրթ զարգացման գլխավոր խոչընդոտն է, միեւնույն է՝ ռուսական զինվորը Հայաստանից թող հեռանա նույն այն գնացքով, որով կժամանի ՆԱՏՕ-ականը, եւ ոչ մեկ վայրկյան ավելի շուտ: Այնպես որ, այստեղ պրովոկացիոն հարցադրման կարիք չկա, խնդիրն իրոք լրջագույն է, որից կախված է Հայաստանի լինելությունը:

- Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկն առայժմ պաշտոնական մակարդակով իր դիրքորոշումը չի հայտնել Եվրասիական միության առնչությամբ, մինչդեռ անհատապես շատ քաղաքական գործիչներ բացահայտ ¨ հետ¨ողականորեն քննադատում են Մոսկվային: Ձեր կարծիքով, ինչո՞վ կարելի է բացատրել նման զգուշավորությունը:

- Ինչպես ասվեց, Ռուսաստանն է հայկական քաղաքական դաշտի ճարտարապետը եւ դիրիժորը: Ռուսաստանը հրաշալի զգում է, որ Եվրասիական միության գաղափարը Հայաստանում արդարացիորեն կարող է հարուցել հակառուսական տրամադրություններ, ուստի, որպես պետական երկարատեւ փորձառության տեր երկիր, Ռուսաստանը ժամանակից շուտ փորձում է հենց ինքն էլ իր խամաճիկ քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների միջոցով սկսել "հակառուսությունը", որպեսզի ընթացքում դա իր համար կառավարելի լինի, եւ հանկարծ չհայտնվեն ուժեր, որոնք կարող են խառնել բոլոր խաղաքարտերը: Ռուսաստանի պես մեծ երկրի համար միեւնույն է, թե Հայաստանում ինչքան "կքննադատեն" իրեն, մանավանդ որ դրա դիրիրժորն ինքն է, սակայն ռուսական շահի տեսանկյունից շատ մեծ վտանգ կլինի, եթե այն ուղղվի ռուսական գեոստրատեգիայի եւ գեոպոլիտիկայի դեմ: Եվ Հայաստանի "էլիտան", որպես հազարամյա խորամանկ հպատակի փորձառություն ունեցող, որսացել է այդ զարկերակը՝ "հերոսաբար" "քննադատում է" անվնասը՝ դրանով իսկ մոսկովյան տիրոջ առաջ կատարելով լիցքերի պարպման իր գործառույթը: Այս ամենն այնքան պարզ է, որ նույնիսկ վերլուծելն է վիրավորական:

- Հայաստանի ընդդիմությունը մեծամասամբ ոչ պաշտոնապես հանդես է գալիս Ար¨մուտքի հետ մերձեցման օգտին`ի հակակշիռ Ռուսաստանի: Որքանո՞վ է տեղին նման ար¨մտամետ կողմնորոշումը, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներս հենց ԵՄ-ն է նպաստում Սերժ Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը, օրինակ`նրա հաճախակի այցերը Բրյուսել դրա վառ ապացույցն են:

- Կրկնենք, հայ քաղաքական վերնախավը ոչինչ չի անում ավելին, քան թույլատրված է: Համաձայն չենք ձեւակերպման հետ, մեր կարծիքով՝ Հայաստանում գրեթե բացառված է արեւմտյան կողմնորոշումը: Եվ կբացառվի այնքան ժամանակ, քանի դեռ բացված չեն ԿԳԲ-ի գործակալների արխիվները: Իսկ որ Արեւմուտքն ամրապնդում է Սերժ Սարգսյանի դիրքերը, ապա դա նույնքան ճշմարիտ է, որքան այն, որ Արեւմուտքը ճանաչելով ռուսական շահերը Հայաստանում՝ ճանաչում է նաեւ Ռուսաստանի ներկայացուցչի իշխանությունը: Սա նոր չէ Հայաստանի համար. Հայաստանի թագավորին առաջադրելու իրավունքը դեռ 2000 տարի առաջ էր վերապահված Տիզբոնին, մինչդեռ թագը նա պետք է ստանար Հռոմից: Ոչինչ չի փոխվել, թեեւ երբեմն կարող էր փոխվել:

- Հրաժարվելով կառավարող կոալիցիայի մեջ մտվել`,Բարգավաճ Հայաստանըե լիովին համերաշխ է Մոսկվայի հետ ¨ աջակցում է Եվրասիական միության գաղափարին: Որքանո՞վ դա կամրապնդրի վերջինիս դիրքերը` Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում:

- Թե՛ Հայաստանի քաղաքական ամբողղջ դաշտի վարքը, թե՛ Ձեր նշած խաղը արվում են 2013թ. Սերժ Սարգսյանի "լեգիտիմ վերընտրությունը" անվիճարկելի դարձնելու համար, եւ "Բարգավաճ Հայաստանը", մյուսների հետ միասին, այդ պրոյեկտի մանր պտուտակներից է: Պետք չէ խառնել մեծ մատերիաներ՝ Եվրասիական միություն, Եվրամիություն, Անվտանգության համակարգ, Ընտրություններ… Այլ բան, որ այդ պրոյեկտին կարող է հակադրվել դարձյալ ոչ հայաստանյան ծագմամբ մեկ այլ համարժեք պրոյեկտ, ասենք, հեղափոխություն կամ դրա իմիտացիա. այդ դեպքում չի բացառվում ստեղծագործական մոտեցման հնարավորությունը:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.