ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանին

Հարգելի գլխավոր խմբագիր,

Ձեր թերթի այսօրվա համարում ինձ ուղղված հեռախոսային հարցման տպագրված պատասխանս թեեւ ընդհանուր առմամբ ճիշտ է արտահայտում խոսքիս էությունը, սակայն առնվազն մեկ տեղում ճչացող խաթարում կա, որը հակված եմ վերագրել հեռախոսային ձայնագրության ոչ ճիշտ վերծանմանը, ինչն իմ կատարած ձայնագրության մեջ շատ պարզորոշ է հնչում:


«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Թագուհի Թովմասյանին

Հարգելի գլխավոր խմբագիր,

Ձեր թերթի այսօրվա համարում ինձ ուղղված հեռախոսային հարցման տպագրված պատասխանս թեեւ ընդհանուր առմամբ ճիշտ է արտահայտում խոսքիս էությունը, սակայն առնվազն մեկ տեղում ճչացող խաթարում կա, որը հակված եմ վերագրել հեռախոսային ձայնագրության ոչ ճիշտ վերծանմանը, ինչն իմ կատարած ձայնագրության մեջ շատ պարզորոշ է հնչում: Այսպես. Ձեր թղթակցի պարզաբանող հարցադրմանը, թե արդյո՞ք հիասթափություն չունենք WikiLeaks-ի բացահայտումներից հետո, պատասխանել եմ, որ հիասթափություն ունենում են սիրահարվածները. իհարկե չունենք: Ցավոք, թերթում տպագրվածը տրամագծորեն հակառակ բովանդակության է, ինչը կարող է թյուրընկալումների տեղիք տալ:

Հարգելի գլխավոր խմբագիր, եթե դժվար չէ, խնդրեմ՝ շտկել այն Ձեր թերթի գոնե էլեկտրոնային տարբերակում:

Եվս մեկ աննշան դիտարկում. եթե ուշադիր լսեք ձայնագրությունը, ապա որեւէ տեղում չեք հանդիպի առաջին դեմքով եւ եզակի թվով ձեւակերպումների. դա ես ինձ չէի կարող թույլ տալ, քանի որ պատասխանում էի Պահպանողական կուսակցության անունից:

Կանխավ շնորհակալություն՝ էլեկտրոնային տարբերակում համապատասխան շտկումներ կատարելու համար:

Հարգանոք՝ Միքայէլ Հայրապետեան

13.09.2011թ.

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.