ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Մեծարգո տիկին Յովանովիչ,
- 2011
- /
Հայ պահպանողականների անունից ի սրտե հայտնում եմ մեր երախտագիտությունը` Հայաստանում Ձեր պաշտոնավարման տարիների համար: Դուք Ձեր մեծ նպաստը բերեցիք մեր փոքրիկ երկրի ժողովրդավարացման դժվարին գործին:
Մեծարգո տիկին Յովանովիչ,
Հայ պահպանողականների անունից ի սրտե հայտնում եմ մեր երախտագիտությունը` Հայաստանում Ձեր պաշտոնավարման տարիների համար: Դուք Ձեր մեծ նպաստը բերեցիք մեր փոքրիկ երկրի ժողովրդավարացման դժվարին գործին: Համոզված ենք, որ Ձեր հրաշալի երկրին ծառայության բոլոր ոլորտներում, ուր էլ որ լինեք, կշարունակեք Հայաստանի հասարակությանը վերաբերվել նույնպիսի ջերմությամբ, որին մենք շնորհակալությամբ ականատես դարձանք:
Անձամբ Ձեզ մաղթում ենք անձնական երջանկություն, թող Աստված օրհնի Ձեզ եւ Ձեր հույսի աղբյուր երկիրը: Հուսանք, որ Ձեզ հարազատ դարձած Հայաստանը երբեւէ կազատագրվի նեոկոմունիստական գաղութային տիրապետությունից եւ կդառնա Արեւմտյան Գլոբալ քաղաքակրթության հարազատ մասը:
Խորին հարգանքով եւ երախտագիտությամբ` Միքայէլ Հայրապետեան
06.05.2011.