ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Հացպանյան,

մեր պարտքն ենք համարում, ի պատասխան Ձեր` 2011թ. մայիսի 01-ով թվագրված` «Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող բոլոր կուսակցությունների եւ կազմակերպությունների պատասխանատու մարմինների ուշադրության» վերնագրված նամակի, Ձեզ տեղյակ պահել, որ...


ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ

08.05.2011թ.

Հարգելի՛ պարոն Հացպանյան,

մեր պարտքն ենք համարում, ի պատասխան Ձեր` 2011թ. մայիսի 01-ով թվագրված` «Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող բոլոր կուսակցությունների եւ կազմակերպությունների պատասխանատու մարմինների ուշադրության» վերնագրված նամակի, Ձեզ տեղյակ պահել, որ Պահպանողական կուսակցությունը միանգամայն համամիտ է Ձեր մտահոգությանն առ այն, որ ապօրինի է եղել ՀՀ ոչ լեգիտիմ նախագահ Ռ.Քոչարյանի` Ձեզ կացության իրավունքից զրկելը: Միեւնույն ժամանակ տեղյակ ենք պահում, որ մեր կուսակցության աներկբա մոտեցումն է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ Հայրենիքում բնակվելու իրավունք պիտի ունենա` անկախ իր քաղաքական, կրոնական եւ այլ կողմնորոշումներից: Դուք ավելի քան ունեք այդ իրավունքը, քան, ասենք, ընտանյոք հանդերձ վիրավոր հայրենահատվածը լքած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պատուհաս դարձած` ՀՀ հարյուրավոր ներկա եւ անցյալ բարձրագույն պաշտոնյաներ, որոնց մենք համարում ենք հայրենուրացներ:

Հարգելի պարոն Հացպանյան, պատիվ ունեմ Ձեզ փոխանցելու, որ Պահպանողական կուսակցությունը պատրաստակամ է ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակում աջակցելու Ձեզ, որպեսզի նամակում Ձեր բարձրացրած հարցերն իրավական, արադարացի եւ բարոյական լուծում ստանան: Ըստ այսմ` մենք Ձեր կողքին ենք, ինչպես նաեւ ուշադրությամբ կհետեւենք գործընթացներին եւ առաջիկայում մեզ անելիք Ձեր կոնկրետ առաջարկներին:

Առիթն օգտագործելով` ի դեմս Ձեզ` շնորհավորում եմ բոլոր ազատամարտիկներին` Շուշիի ազատագրման եւ ֆաշիզմի դեմ տարած համամարդկային հաղթանակի առիթներով:

Եղբայրական բարեմաղթությամբ` Միքայէլ Հայրապետեան

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.