ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28.01.2002թ.

Հերթական անգամ հայությունը կանգնած է զոհաբերման վտանգի առջեւ: ՀՀ ներկա արտաքին պարտվողական քաղաքականությունը սպառնում է մեր երկրի անվտանգությանը, արժանապատվությանն ու ինքնիշխանությանը: Կովկասից դուս մղված Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերություններն աստիճանաբար վերածվում են գաղութային կախվածության:


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

28.01.2002թ.

Հերթական անգամ հայությունը կանգնած է զոհաբերման վտանգի առջեւ: ՀՀ ներկա արտաքին պարտվողական քաղաքականությունը սպառնում է մեր երկրի անվտանգությանը, արժանապատվությանն ու ինքնիշխանությանը: Կովկասից դուս մղված Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերություններն աստիճանաբար վերածվում են գաղութային կախվածության: Մեր պետության արտաքին քաղաքականությունը պարտավոր չէ Հայաստանի քաղաքացիների անվտանգության հաշվին սպասարկել ռուսական շահերը, որոնք վերջին դարերի ընթացքում մեզ արժեցել են հարեւանների հետ հավիտենական թշնամանք, 20-րդ դարասկզբի եւ դարավերջի հայ-ադրբեջանական արյունալի ընդհարումներ, Արեւմտյան Հայաստանի հայաթափում, Նախիջեւանի, Արցախի եւ Ուտիքի կորուստ, ետաշենի տիպի կոտորածներ ու ներկա Հայրենիքի անկլավայնություն:

Ելնելով վերոնշյալից՝ իշխանությունների եւ հասարակության ուշադրությունն ենք հրավիրում հետեւյալ կենսական առաջնահերթությունների վրա.

-Ադրբեջանի հետ Ռուսաստանի զարգացող հարաբերությունները պահանջում են սրբագրում կատարել Ռուսաստանի հետ վարվող մեր քաղաքականության մեջ,

-Վերանայել Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի նպատակահարմարության, դրանց ֆինանսավորման, անվճար եւ երկարաժամկետ տրամադրված տարածքների հարցերը,

Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն ի վնաս մեր պետությանը խախտելուն միտված ռուսական քաղաքական կուրսն անհրաժեշտ է շուտափույթ համակշռել մեր անմիջական հարեւանների եւ Արեւմուտքի հետ նոր տիպի հարաբերություններ հաստատելով:

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.