ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԿՈՉ

Ողջունելով Թեղուտի պաշտպանության համար երկարատեւ պայքար մղող հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին` այն համոզումին ենք, որ այն բանկերը, որոնք կֆինանսավորեն Թեղուտի հանքավայրի շահագործումը, կգործեն Հայաստանի Հանրապետության կենսական շահերի դեմ:


ԿՈՉ

Ողջունելով Թեղուտի պաշտպանության համար երկարատեւ պայքար մղող հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին` այն համոզումին ենք, որ այն բանկերը, որոնք կֆինանսավորեն Թեղուտի հանքավայրի շահագործումը, կգործեն Հայաստանի Հանրապետության կենսական շահերի դեմ: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ ռուսական «ՎՏԲ» բանկի միջոցով ցանկացած գործարք իրականացնելուց, որը փորձում է այդպիսի ֆինանսավորմամբ արհամարհել Հայաստանի ժողովրդին եւ նրա կենսական շահը: Իսկ եթե ցինիզմը հասնի այն աստիճանի, որ, այնուամենայնիվ, «ՎՏԲ» բանկը հանդգնի իրականացնել Թեղուտի խայտառակությունը, ապա լիարժեքորեն բոյկոտել այդ բանկը` ազգային գիտակցության մեջ նրա ներկայությունը persona non grata համարելով Հայաստանի Հանրապետությունում:

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ

29.07.2010թ.

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.