ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի 16.06.2010թ. նիստին` Պահպանողական կուսակցության կողմից ներկայացված հայտարարության սույն նախագծի գաղափարը մեժվել է այդ մարմնի կողմից, թեեւ միայն հինգ կազմակերպության ներկայացուցիչ են դեմ արտահայտվել:


ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի 16.06.2010թ. նիստին` Պահպանողական կուսակցության կողմից ներկայացված հայտարարության սույն նախագծի գաղափարը մեժվել է այդ մարմնի կողմից, թեեւ միայն հինգ կազմակերպության ներկայացուցիչ են դեմ արտահայտվել: ՀԱԿ-ի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը ՀԱԿ-ի կազմում իր առաջիկա համագործակցության մեջ հաշվի կառնի այս ամենախոշոր ՊԵՏԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ խնդրի հանդեպ վերաբերմունքը: Հետագա մեկնաբանումների տեղիք չտալու նպատակով ներկայացվում է նախագիծն առանց որեւէ տառի փոփոխության:

16.06.2010թ.

ՊԿ քարտուղարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախագիծ

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ մտցնելու` իշխանությունների դավադիր գործունեությունը` այն համարելով վարչախմբի ազգային-պետական ուրացումների շարքից ամենազազրելին եւ կործանարարը: Մարդու հիմնարար իրավունքների դեմ այդպիսի օրենքի ընդունումը հանցագործություն է մարդկության դեմ, որի մեղավորներն օրինական իշխանության հաստատումից հետո կանգնելու են դատարանի առջեւ:

Քաղաքացիներին կոչ ենք անում ակտիվորեն խոչընդոտել հակաքաղաքակրթական եւ հակազգային այդ դավադրության իրականացմանը:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

16.06.2010թ.

Share this Post: Facebook Twitter Google Plus Email
Copyrights © 2017 & All Rights Reserved.